top of page

Ամենապահանջված տուրերը

Կայքի այս բաժնում դուք կգտնեք ամենապահանջված տուրերը Հայաստանում՝ ճանաչողական, արտաճանապարհային, ուրբեքս և արշավներ։ Շնորհիվ տարբեր ձևաչափի ու բարդության աստիճանի տուրերի լայն ցանկի դուք հեշտությամբ կգտնեք ձեր հետաքրքրություններին համապատասխան տուր փաթեթներ։

climbing mount Azhdahak, best hiking tour in Armenia

Ճանաչողական տուրեր

Լինելով հարուստ պատմությամբ ու հնագույն ավանդույթներով երկիր՝ Հայաստանը առաջարկում է բացառիկ հնարավորություն բացահայտելու իր տեսարժան վայրերը, որոնք նաև ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Ձեզ սպասում են հնագույն կիկլոպյան ամրոցները, Գառնիի հեթանոսական տաճարը, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, աշխարհի ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանը և այլ պատմամշակութային գլուխգործոցներ։

Բացահայտե՛ք Հայաստանի բազմադարյա ժառանգությունը, կենդանի ավանդույթները, մշակույթը և ազգային խոհանոցի նրբաճաշակ համերը Armenian Explorer-ի հետ։

charents arch in Armenia

Արտաճանապարհային տուրեր

Լինելով լեռնային երկիր՝ Հայաստանը կարող է առաջարկել շատ ավելին, քան պարզապես գեղեցիկ քայլարշավային արահետներն են։ Այն իսկական դրախտ է նաև օֆֆ-ռոուդի սիրահարների համար։

Լեռնային բարդ անցումները, քարքարոտ ճանապարհները և կտրտված ռելիեֆով լանդշաֆտները իսկական դրախտ են արտաճանապարհային տուրերի սիրահարների համար։

Կայքի այս բաժնում ներկայացված են իմ կողմից կազմակերպվող եզակի օֆֆ-ռոուդ տուրերը՝ նախատեսված ճանապարհորդների համար, ովքեր ուզում են բացահայտել Հայաստանի դժվարամատչելի անկյունները։

5375 My Mitsubishi Pajero 4 on the road to lake Kari.jpg

Հետադարձ կապը՝ WhatsApp կամ Telegram հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page