top of page
Hiking and trekking in Armenia

Արշավներ Հայաստանում

Շնորհիվ սոցիալական ցանցերում արվող ակտիվ գովազդի՝ Հայաստանը գնալով ավելի ու ավելի պահանջված տուրիստական ուղղություն է դառնում։
Երկրի  լեռնային գոտիները դեպի իրենց են ձգում ակտիվ հանգստի սիրահարներին աշխարհի տարբեր ծագերից: Միանալով իմ անհատական տուրերին՝ միասին կբարձրանանք Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագած լեռը, կամ կիջնենք ամենախոր քարանձավների խորհրդավորության մեջ: Կշրջենք Դիլիջան ազգային պարկի գեղատեսիլ արահետներով կամ արկածներ կփնտրենք Գեղամա լեռների խրոխտ գեղեցկության մեջ: Կծանոթանանք Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը՝ քայլելով դեպի այնպիսի վանական համալիրներ, ինչպիսիք են Հոռոմայրը կամ խորհրդավոր Տաթևի Անապատը: Իմ տուր-փաթեթները ստեղծված են ձեր ակտիվ հանգիստը Հայաստանում անմոռանալի դարձնելու համար:

Best One-Day Hiking Tours from Yerevan

Best One-Day Hiking Tours from Yerevan

This article provides a comprehensive guide to the best one-day hiking tours from Yerevan, Armenia's capital. These private, guided tours are designed for your convenience, typically beginning early in the morning at around 7:30 AM and concluding back in Yerevan by 6:00 PM. I invite you to explore the hiking destination that excites you most and book your adventure. To arrange a tour with Armenian Explorer, simply scroll to the bottom of the page to find my contact information.

Suren, the hiking guide in Armenia

Suren, the hiking guide in Armenia

I’m Suren, a hiking guide in Armenia. I provide guiding services for travelers of all levels, along with camping and trekking experiences, whether for private tours or large groups. I organize and lead all tours myself, supported by a professional team during larger trips — guides, drivers, and cooks. In this article, I want to share important advice and explain how we organize our hikes, as I can see you’re planning a visit and a hike in Armenia.

Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը

Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը

Բացահայտե՛ք Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը՝ Հայաստանի ամենագրավիչ արշավային ուղղություններից մեկը, որը Երևանից գտնվում է ընդամենը 45 կմ հեռավորության վրա։ Այս գեղատեսիլ երթուղին հիանալի ընտրություն է տարվա բոլոր եղանակներին, չնայած որ ձմռան առատ տեղումները երբեմն որոշ հատվածներ դարձնում են դժվարանցանելի։ Ճանապարհին ձեզ կհանդիպեն հնամյա եկեղեցիներ, կանցնեք սոճու թավ անտառներով, դե իսկ դեպի ջրամբար և Արագած լեռ բացվող տեսարանները մշտապես կստիպեն ձեզ անել անհամար լուսանկարներ։

Արշավ դեպի Լաստիվերի քարանձավներ և ջրվեժ

Արշավ դեպի Լաստիվերի քարանձավներ և ջրվեժ

Այս արշավի ընթացքում այցելելու ենք Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը՝ Լաստիվեր։ Հեքիաթային այս վայրը գտնվում է Տավուշի մարզում՝ Խաչաղբյուր գետի ձախ ափին՝ անտառապատ կիրճի խորքում՝ Ենոքավան գյուղից ընդամենը 3կմ հեռավորության վրա։ Այն իր բարդությամբ համարվում է հեշտ և հասանելի է տարվա ցանկացած եղանակի։

Արշավ դեպի Սմբատաբերդ

Արշավ դեպի Սմբատաբերդ

Սմբատաբերդ – Ցաղաց Քար – Զորաց տաճար երթուղին նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են քայլարշավի ընթացքում բացահայտել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։

Արշավ դեպի Տեսիլք լեռ և նրա լանջերին ծվարած քարանձավ

Արշավ դեպի Տեսիլք լեռ և նրա լանջերին ծվարած քարանձավ

Տեսիլք լեռը գտնվում է Տավուշի մարզում, բարձրությունը՝ 1372 մետր է։ Թեև զբոսաշրջիկների շրջանում այն դեռևս այնքան էլ հայտնի զբոսաշրջային ուղղություն չէ, տեղացի արշավորդների շրջանում այն բավականին հայտնի է և ունի մեծ գրավչություն։

Երկօրյա քայլարշավ և ճանաչողական տուր Լոռու մարզում

Երկօրյա քայլարշավ և ճանաչողական տուր Լոռու մարզում

Բացահայտե՛ք Հայաստանի Լոռու մարզի հիասքանչ գեղեցկությունը այս երկօրյա քայլարշավային և ճանաչողական տուրի ընթացքում։ Տուրը նախատեսված է սկսնակների և նրանց համար, ովքեր ցանկանում են քայլարշավը համադրել ճանաչողական տուրերի հետ։ Մենք կանցնենք գողտրիկ արահետներով և կայցելենք Հայաստանի ամենահայտնի մշակութային ու պատմական հուշարձաններ։

Մեկօրյա արշավ Երևանից դեպի Արագած լեռ

Մեկօրյա արշավ Երևանից դեպի Արագած լեռ

Այս անհատական տուր փաթեթը հրավիրում է ձեզ ուղեկցորդի հետ բարձրանալ Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի չորս գագաթներից մեկը։ Առաջարկում եմ ճկուն տարբերակներ՝ հնարավորություն տալով ընտրել, թե Արագածի որ գագաթն եք ցանկանում հաղթահարել՝ ելնելով ձեր ֆիզիկական պատրաստվածությունից և նպատակներից։ Դրա համար առանձին ամեն գագաթի վերելքի համար ներկայացված է մանրամասն տեղեկատվություն։ Ցանկության դեպքում հնարավոր է նաև արշավը իրականացնել գիշերակացով և 2 օրվա ընթացքում հաղթահարել Արագածի բոլոր 4 գագաթները։

Մեկօրյա արշավ դեպի Արա լեռ

Մեկօրյա արշավ դեպի Արա լեռ

Բացահայտե՛ք Արա լեռան ողջ հմայքը՝ նվաճելով այս հանգած հրաբուխը, որը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանին: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, այն է Երևանին մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված, այն բավակին հայտնի ուղղություն է, և դեպի իրեն է ձգում զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր ծագերից։ Վերելքների համար լեռը հասանելի է տարվա բոլոր եղանակներին։

Վերելք Աժդահակ լեռ

Վերելք Աժդահակ լեռ

Այս անհատական տուրը հրավիրում է ձեզ բարձրանալ Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռը։ Տուրի շրջանակներում հնարավորություն կունենաք տեսնել Գեղամա լեռների բազմահազարամյա ժայռապատկերները, անասնապահների լայնատարած հոտերը, բազմատեսակ բարձրալեռնային ծաղիկներ, լողալ Աժդահակ լեռան խառնարանում ու տանել ձեզ հետ անմոռանալի հիշողություններ։

Վերելք Արագածի հարավային գագաթ

Վերելք Արագածի հարավային գագաթ

Այս արշավի շրջանակներում իրականացնելու ենք վերելք Արագածի հարավային գագաթ։ Սա Արագածի ամենահասանելի և պահանջված երթուղին է՝ իդեալական նրանց համար, ովքեր ուզում են ստանալ վառ տպավորություններ՝ առանց մեծ ուժերի լարման։ Մեկնում ենք Երևանից և մոտ 1 ժամ 10 րոպեում անցնելով շուրջ 60 կմ՝ հասնում ենք 3,200 մ բարձրության։ Այստեղից՝ գեղատեսիլ Քարի լճի ափից էլ սկսվում է մեր քայլարշավը։ Ճանապարհին կանգ կառնենք նաև Արագածի գրավիտացիոն բլրի մոտ, որտեղ ձեզ սպասվում է զարմանալի օպտիկական խաբկանք․ այստեղ կարծես թե գրավիտացիայի օրենքները չեն գործում։

Վերելք Երանոս լեռ

Վերելք Երանոս լեռ

Եթե փնտրում եք արշավային երթուղի Հայաստանում, որի ընթացքում կբացվի հիանալի տեսարան դեպի Արարատ լեռ, ապա Երանոս լեռան երթուղին հենց ձեզ համար է։ Ավելին, այստեղից բացվում է նաև հիանալի տեսարան դեպի Ազատի ջրամբար և շրջակա լեռներ, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ տեսքով։

Քայլարշավ դեպի Թղիթ կիկլոպյան ամրոց

Քայլարշավ դեպի Թղիթ կիկլոպյան ամրոց

Դուրս եկեք հայտնի երթուղիներից և բացահայտեք կիկլոպյան ամրոց, ուր քչերն են հասցրել այցելել։ Թեև այս երթուղին դեռևս այնքան էլ հայտնի չէ, ես անձամբ մեծ ներուժ եմ տեսնում դրա մեջ և համարում եմ, որ մոտ ապագայում այն կդառնա հայտնի քայլարշավային ուղղություն։

Հետադարձ կապը՝ WhatsApp, Telegram կամ MAX հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page