

Վերելք Արագածի հարավային գագաթ
Այս արշավի շրջանակներում իրականացնելու ենք վերելք Արագածի հարավային գագաթ։ Սա Արագածի ամենահասանելի և պահանջված երթուղին է՝ իդեալական նրանց համար, ովքեր ուզում են ստանալ վառ տպավորություններ՝ առանց մեծ ուժերի լարման։ Մեկնում ենք Երևանից և մոտ 1 ժամ 10 րոպեում անցնելով շուրջ 60 կմ՝ հասնում ենք 3,200 մ բարձրության։ Այստեղից՝ գեղատեսիլ Քարի լճի ափից էլ սկսվում է մեր քայլարշավը։ Ճանապարհին կանգ կառնենք նաև Արագածի գրավիտացիոն բլրի մոտ, որտեղ ձեզ սպասվում է զարմանալի օպտիկական խաբկանք․ այստեղ կարծես թե գրավիտացիայի օրենքները չեն գործում։
Արագած լեռը, Հայաստանի ամենաբարձր գագաթը, քառագագաթ հանգած հրաբուխ է և համարվում է Հայաստանի լավագույն քայլարշավային ուղղություններից մեկը։
Նրա ձյունածածկ գագաթները, ընդարձակ ալպյան մարգագետիններն ու տպավորիչ հրաբխային լանդշաֆտները դեպի իրենց են ձգում քայլարշավի սիրահարներին աշխարհի տարբեր ծագերից։

Լուսանկարը արվել է Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետից
Արագած լեռն ունի չորս գագաթ, որոնք անվանակոչված են ըստ իրենց աշխարհագրական դիրքի․
Հյուսիսային գագաթ — 4,090 մ․ — Հայաստանի ամենաբարձր գագաթը
Արևմտյան գագաթ — 3,995 մ․
Արևելյան գագաթ — 3,908 մ․
Հարավային գագաթ — 3,888 մ․

Արագածի բոլոր 4 գագաթները
Արագած լեռան բոլոր չորս գագաթները հասանելի են արշավների համար և չեն պահանջում լեռնագնացության տեխնիկական հմտություններ։ Սակայն խորհուրդ է տրվում ունենալ լավ ֆիզիկական պատրաստվածություն, վերցնել բավարար քանակի ջուր և սնունդ, ինչպես նաև օգտագործել պրոֆեսիոնալ արշավային հանդերձանք։
Հատկապես պահանջված է հարավային գագաթը, քանի որ այն համեմատաբար հեշտ հասանելի է։ Հին ասֆալտապատ ճանապարհը տանում է մինչև 3 200 մ, որտեղ գտնվում է Քարի լիճը, տիեզերական ճառագայթների հետազոտական կայանը, օդերևութաբանական կայանը, և ռեստորան, որտեղ մատուցվում է ավանդական հայկական խաշ։
Սա Հայաստանի ամենաբարձր կետն է, ուր կարելի է հասնել սեդանով, և հենց այստեղից էլ սկսվում է մեր քայլարշավը։ Անցնելով 5.5 կմ ճանապարհ և հաղթահարելով 688 մ հարաբերական բարձրություն՝ գագաթ կհասնենք մոտ 2.5–3 ժամում։

Արշավը կսկսենք Քարե լճի ափից
Երևանից՝ Հանրապետության հրապարակից, մինչև երթուղու սկիզբ հեռավորությունը 60կմ է։ Եթե մեկնենք վաղ առավոտյան՝ խուսափելով խցանումներից, մոտավորապես 1 ժամ 10 րոպեում կհասնենք սկզբնակետին՝ Քարե լիճ։
Ճանապարհին մենք կունենանք կանգառ Արագածի գրավիտացիոն բլրի մոտ՝ եզակի վայր, որտեղ կարծես թե գրավիտացիան չի գործում և մարմինները գլորվում են դեպի վեր։

Խոր ձյան միջով մենք ճանապարհ ենք հարթում դեպի Արագածի հարավային գագաթ
Արագած լեռ բարձրանալը պարզապես քայլարշավ չէ․ դա հիշարժան բացօթյա արկած է՝ լի բացահայտումներով և հիացմունք առաջացնող պահերով։
Միացե՛ք ինձ, որպեսզի միասին բացահայտենք Հարավային Արագածի գեղեցկությունն ու գաղտնիքները և ստեղծենք հիշողություններ, որոնք կմնան ձեզ հետ ամբողջ կյանքի ընթացքում։
-----------------------
Տուրի մանրամասներ
Մեկնարկը Երևանից՝ 07:30–08:00
Վերադարձ Երևան՝ մոտ 17:00
Քայլարշավի երկարությունը՝ 5.5 կմ (մեկ ուղղությամբ)
Տևողություն՝ 2.5–3 ժամ (վերելք), իջնելը՝ մոտ 2 ժամ
Բարձրության հավաքում՝ 688 մ
Սկզբնակետ՝ Քարի լիճ (3200 մ)
Ավարտ՝ Քարի լիճ (3200 մ)
Դժվարության աստիճան՝ միջին
Երթուղու տեսակը՝ գնալ–վերադառնալ
Տրանսպորտ՝ սեդան
---------------
Տուրի գինը դեպի Արագածի հարավային գագաթ՝
Ընդհանուր գինը 1–4 մասնակցի համար՝ 90,000 ՀՀ դրամ է։
Մեծ խմբերի համար խնդրում ենք կապ հաստատել՝ լրացուցիչ մանրամասների համար։
----------------------
Գինը ներառում է՝
• Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)
• Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)
• Ուղեկցորդի ծառայություններ
-------------------
Գինը չի ներառում՝
• Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան
• Ապահովագրություն
• Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)
________________________________________
Ի՞նչ վերցնել ձեզ հետ։
Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։
Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։
Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ՝ էներգիան պահպանելու համար։
Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։
Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։
Առաջին օգնության դեղատուփ– ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։
Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։
Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։
Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։
Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։
Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։
Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։
Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։
Լուսանկարներ




























