top of page

Արագածի գրավիտացիոն բլուրը

Արագածի գրավիտացիոն բլուրը զարմանահրաշ երևույթ է, որը գտնվում է Քարի լիճ կամ Ամբերդ ամրոց տանող ճանապարհներին: Այս եզակի անոմալիան, դեպի իրեն է ձգում ոչ միայն տեղացիներին, այլ նաև արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Եկեք տեսնենք, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

Աշխարհում հայտնի են հարյուրավոր գրավիտացիոն բլուրներ, որոնք գտնվում են այնպիսի երկրներում ինչպիսիք են Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Չիլին, Ֆրանսիան, Հնդկաստանը, Հունաստանը և Հայաստանը։ Այս վայրերից շատերը հստակ անուններ չունեն և պարզապես հայտնի են որպես «Մագնիսական Բլուր», «Մագնիսական Ճանապարհ», «Կախարդական Ճանապարհ» կամ գիտական տերմինաբանությամբ՝ «Գրավիտացիոն Բլուր»:



Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել, թե ինչպես է ջրի շիշը գլորվում բլուրն ի վեր: Իրականությունն այն է, որ այս ամենը օպտիկական խաբկանք է, և մեղավորը շրջակա լանդշաֆտն է. թվում է, թե ճանապարհը տանում է դեպի վեր, իսկ իրականում այն ​​տանում է դեպի վար:




Եթե թողնեք մեքենայի փոխանցման տուփը չեզոք դիրքում մեքենան կընթանա բլուրն ի վեր



Վերջ ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում գրավիտացիոն բլուրը և ինչպես է գիտությունը բացատրում այդ երևույթը։ Սա, ըստ էության, օպտիկական խաբկանք է. շրջակա միջավայրի լանդշաֆտը մարդու մոտ առաջացնում է տեսողական խաբկանք, զառիթափը թվում է որպես վեր տանող ճանապարհ և հակառակը։

Այս է պատճառը, որ երբ մեքենայի փոխանցման տուփը գտնվում է չեզոք դիրքում,  այն տպավորությունն է ստեղծվում, թե այն ընթանում է բլրակն ի վեր՝ դեմ գնալով երկրի ձգողականության ուժին: Այս էֆեկտը նման է Էյմսի սենյակի տեսողական խաբկանքին, որի դեպքում մարդը, ով կանգնած է առջևի անկյունում, կարծես մի հսկա է՝ համեմատած ավելի հեռվում կանգնած մարդու հետ։



Արագածի գրավիտացիոն բլրի կոորդինատները կարող եք գտնել իմ Տելեգրամյան ալիքում։

https://t.me/armenianexplorer_ru/30

Լուսանկարներ

Դիտել նաև․․․ 

Grigor Khanjyan’s Monumental Fresco at the Yerevan Cascade

repeater image.jpg
Grigor Khanjyan’s Monumental Fresco at the Yerevan Cascade

From Stendhal Syndrome to Suren Syndrome

repeater image.jpg
From Stendhal Syndrome to Suren Syndrome

Tirinkatar Sacred Valley: Armenia’s High-Altitude Valley of Dragon Stones

repeater image.jpg
Tirinkatar Sacred Valley: Armenia’s High-Altitude Valley of Dragon Stones

How to Choose a Local Guide in Armenia

repeater image.jpg
How to Choose a Local Guide in Armenia

Komitas Pantheon in Yerevan

repeater image.jpg
Komitas Pantheon in Yerevan

Gallery of Mineral Waters in Jermuk

repeater image.jpg
Gallery of Mineral Waters in Jermuk

Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

repeater image.jpg
Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

Guide in Armenia

repeater image.jpg
Guide in Armenia

Հետադարձ կապը՝ WhatsApp կամ Telegram հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page