

Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը
Բացահայտե՛ք Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը՝ Հայաստանի ամենագրավիչ արշավային ուղղություններից մեկը, որը Երևանից գտնվում է ընդամենը 45 կմ հեռավորության վրա։ Այս գեղատեսիլ երթուղին հիանալի ընտրություն է տարվա բոլոր եղանակներին, չնայած որ ձմռան առատ տեղումները երբեմն որոշ հատվածներ դարձնում են դժվարանցանելի։ Ճանապարհին ձեզ կհանդիպեն հնամյա եկեղեցիներ, կանցնեք սոճու թավ անտառներով, դե իսկ դեպի ջրամբար և Արագած լեռ բացվող տեսարանները մշտապես կստիպեն ձեզ անել անհամար լուսանկարներ։
Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը վերջին տարիներին դարձել է բավականին հայտնի քայլարշավային ուղղություն։ Այն կարելի է անցնել տարվա բոլոր եղանակներին, չնայած որ ձմռանը, առատ ձյան հետևանքով որոշ հատվածներ կարող են լինել դժվարանցանելի։

Ջրամբարը կառուցվել է 1962–1967 թվականներին, իսկ մակերեսը կազմում է 7,9 քառակուսի կիլոմետր։ Շինարարության ժամանակ Քասախ և Զովունի գյուղերը տեղափոխվել են Երևանի մերձակայք։

1967 թվականին 5-րդ դարում կառուցված երկու փոքր եկեղեցիները՝ Սուրբ Վարդանը և Թուխ Մանուկը, տեղափոխվել են անվտանգ վայր։
Իսկ 4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս–Պետրոս բազիլիկան տարվա ընթացքում մոտ 3–4 ամիս մասամբ հայտնվում է ջրի տակ։

Ամբողջ արշավի ընթացքում ձեզ կուղեկցի Արագած լեռան վսեմաշուք տեսքը

Մի անգամ ձմռանը Ապարանի շրջանաձև արահետի վրա
Երթուղին բաժանված է երկու մասի՝ Մեծ շրջանաձև արահետի և Փոքր շրջանաձև արահետի։ Առաջինը համեմատաբար ավելի բարդ է․ կան կտրուկ վերելքներ, սակայն երկու երթուղիներն էլ անցնում են գեղեցիկ սոճու անտառներով և ալպյան մարգագետիններով։
------------------------
Տուրի մանրամասները՝
Մեկնարկը Երևանից՝ 07:30–08:00
Ավարտը Երևանում՝ մոտ 17:00
Մեծ օղակաձև արահետ՝ 5.4 կմ (մեկ ուղղությամբ)
Փոքր օղակաձև արահետ՝ 4.9 կմ (մեկ ուղղությամբ)
Տևողություն՝ մոտ 5 ժամ
Բարձրության հավաքում՝ 195 մ
Բարդության աստիճան՝ միջին
Երթուղու տեսակը՝ օղակաձև
Տրանսպորտ՝ Իմ մեքենան Mitsubishi Pajero 4 է
---------------
Արժեքը՝
• 1-4 անձ: 80,000 դրամ
• Ավելի մեծ խմբերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մանրամասներին ծանոթանալու համար:
-------------
Գինը ներառում է՝
• Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)
• Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)
• Ուղեկցորդի ծառայություններ
-------------------
Գինը չի ներառում՝
• Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան
• Ապահովագրություն
• Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)
________________________________________
Ի՞նչ վերցնել ձեզ հետ։
Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։
Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։
Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ՝ էներգիան պահպանելու համար։
Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։
Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։
Առաջին օգնության դեղատուփ– ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։
Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։
Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։
Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։
Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։
Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։
Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։
Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։
Լուսանկարներ
























