

Մեկօրյա արշավ դեպի Արա լեռ
Բացահայտե՛ք Արա լեռան ողջ հմայքը՝ նվաճելով այս հանգած հրաբուխը, որը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանին: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, այն է Երևանին մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված, այն բավակին հայտնի ուղղություն է, և դեպի իրեն է ձգում զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր ծագերից։ Վերելքների համար լեռը հասանելի է տարվա բոլոր եղանակներին։
Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում և ունի 2577 մետր բարձրություն: Չնայած այն հանգամանքին, որ լեռը նույնիսկ մոտ էլ չէ 3000 մետր բարձրությանը, այն ունի բավականին տպավորիչ հարաբերական բարձրություն։ Եթե հարաբերական բարձրությունը հաշվարկենք ստորոտից, որտեղից սովորաբար սկսվում է արշավը, ապա այն կազմում է 870 մ։ Համեմատության համար նշենք, որ օրինակ Արագածի Հարավային գագաթ (3888 մետր) հասնելու համար հարկավոր է հավաքել 688 մետր հարաբերական բարձրություն։ Լեռն աչքի է ընկնում բուսական աշխարհի զարմանալի բազմազանությամբ. այստեղ գրանցված է անոթավոր բույսերի 650 տեսակ, ինչը կազմում է Հայաստանի ողջ բուսականության 20%-ը: Լեռան լանջերին հանդիպում են կիսաանապատային, տափաստանային, մարգագետնային և անտառային գոտիներ՝ ներկայացնելով Հայաստանի բնական միջավայրի գրեթե ողջ սպեկտրը:

Տեսարան դեպի Արա լեռ՝ Ապարանի ջրամբարից
Լեռն աչքի է ընկնում նաև հարուստ կենդանական աշխարհով․ կան բազմաթիվ թռչուններ, սողուններ, կրծողներ, ինչպես նաև խոշոր կաթնասուններ, այդ թվում՝ արջեր, գայլեր և աղվեսներ:
Ի՞նչ է ձեզ սպասվում․
• Վերելք դեպի գագաթ. գագաթից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Ապարանի ջրամբար և Արագած լեռ։
• Բուսական գոտիների ուսումնասիրություն. անցում կիսաանապատներից դեպի ծաղկուն մարգագետիններ և անտառներ:
• Կենսաբազմազանություն. հազվագյուտ բուսատեսակների և թռչունների դիտարկում:
• Անդորր բնության գրկում. կհեռանանք քաղաքի աղմուկից և կվայելենք բնության խաղաղությունը:

Անկախ նրանից՝ դուք փորձառու արշավական եք, բնության սիրահար, թե պարզապես ցանկանում եք վայելել Հայաստանի խաղաղ ու գեղեցիկ բնապատկերները, դեպի Արա լեռ իրականացրած արշավը խոստանում է անմոռանալի տպավորություններ։
-----------------------
Տուրի մանրամասները՝
Մեկնարկը Երևանից՝ 07:30–08:00
Ավարտը Երևանում՝ մոտ 17:00
Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրություն՝ 870 մ
Տևողություն (մինչև գագաթ)՝ մոտ 3 ժամ
Մեկնարկային կետ՝ Արա լեռան ստորոտ
Արշավի ավարտը՝ Արա լեռան ստորոտ
Հեռավորությունը մինչև մեկնարկային կետը Երևանից (Հանրապետության Հրապարակ)՝ 35 կմ
Բարդությունը՝ միջին
Երթուղու տեսակը՝ շրջանաձև
Տրանսպորտ՝ իմ ավտոմեքենան Mitsubishi Pajero 4 է
---------------
Արժեքը՝
• 1-4 անձ: 90,000 դրամ
• Ավելի մեծ խմբերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մանրամասներին ծանոթանալու համար:
-------------
Գինը ներառում է՝
• Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)
• Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)
• Ուղեկցորդի ծառայություններ
-------------------
Գինը չի ներառում՝
• Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան
• Ապահովագրություն
• Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)
________________________________________
Ի՞նչ վերցնել ձեզ հետ։
Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։
Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։
Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ՝ էներգիան պահպանելու համար։
Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։
Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։
Առաջին օգնության դեղատուփ– ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։
Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։
Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։
Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։
Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։
Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։
Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։
Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։
Լուսանկարներ















