

Արշավ դեպի Տեսիլք լեռ և նրա լանջերին ծվարած քարանձավ
Տեսիլք լեռը գտնվում է Տավուշի մարզում, բարձրությունը՝ 1372 մետր է։ Թեև զբոսաշրջիկների շրջանում այն դեռևս այնքան էլ հայտնի զբոսաշրջային ուղղություն չէ, տեղացի արշավորդների շրջանում այն բավականին հայտնի է և ունի մեծ գրավչություն։
Տեսիլք լեռը գտնվում է Միափորի լեռնաշղթայի ճյուղերից մեկի վրա և հստակ տեսանելի է Իջևան քաղաքից։ Բնակավայրերից մոտ է Տավուշի մարզի Գանձաքար գյուղին։

Երիցուկների դաշտերի միջով քայլում եմ դեպի Տեսիլք լեռ
Լեռան լանջերին դեռ կարելի է տեսնել Բուդուրի ամրոցի ավերակները։ Արևելյան կողմում թաքնված է Տեսիլք լեռան խորհրդավոր քարանձավը։ Հունիսին ամբողջ արահետը զարդարված է երիցուկներով՝ ստեղծելով հեքիաթային մթնոլորտ։ Այն հարմար է քայլարշավների համար տարվա բոլոր եղանակներին։
------------------------
Տուրի մանրամասները`
Սկիզբը Երևանից՝ 07:30
Ավարտը Երևանում՝ մոտավորապես 18:00
Քայլարշավի երկարություն՝ 4.5 կմ (մեկ ուղղությամբ)
Տևողություն՝ մոտ 2 ժամ
Հարաբերական բարձրություն՝ 700 մ
Մեկնարկային կետ՝ Գանձաքար գյուղ
Վերջնակետ՝ Գանձաքար գյուղ
Բարդության աստիճան՝ միջին
Երթուղու տեսակը՝ գնալ–վերադառնալ (out-and-back)
Տրանսպորտ՝ Mitsubishi Pajero 4
---------------
Տուրի գինը դեպի Տեսիլք լեռ՝
Ընդհանուր գինը 1–4 մասնակցի համար՝ 90,000 ՀՀ դրամ է։
Մեծ խմբերի համար խնդրում ենք կապ հաստատել՝ լրացուցիչ մանրամասների համար։
----------------------
Գինը ներառում է՝
• Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)
• Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)
• Ուղեկցորդի ծառայություններ
-------------------
Գինը չի ներառում՝
• Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան
• Ապահովագրություն
• Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)
________________________________________
Ի՞նչ վերցնել ձեզ հետ։
Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։
Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։
Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ՝ էներգիան պահպանելու համար։
Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։
Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։
Առաջին օգնության դեղատուփ– ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։
Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։
Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։
Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։
Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։
Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։
Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։
Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։
Լուսանկարներ















