top of page

Արշավ դեպի Լաստիվերի քարանձավներ և ջրվեժ

Այս արշավի ընթացքում այցելելու ենք Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը՝ Լաստիվեր։ Հեքիաթային այս վայրը գտնվում է Տավուշի մարզում՝ Խաչաղբյուր գետի ձախ ափին՝ անտառապատ կիրճի խորքում՝ Ենոքավան գյուղից ընդամենը 3կմ հեռավորության վրա։ Այն իր բարդությամբ համարվում է հեշտ և հասանելի է տարվա ցանկացած եղանակի։

Ճամփորդություն դեպի Լաստիվերի խորհրդավոր աշխարհ

Լաստիվերում գտնվում է երկհարկանի քարանձավ, որը տեղակայված է խորը կիրճի զառիթափ լանջին՝ Խաչաղբյուր գետի ձախ ափին։ Բարձր ծառերով, վեր խոյացող ժայռերով և գետի աղմուկով շրջապատված այս վայրը իսկապես հիշեցնում է հեքիաթ։ Սրան գումարենք նաև փայտյա, վհուկի խրճիթ հիշեցնող տնակները և հեքիաթի պատկերը կամբողջանա։


ree

Լաստիվերի քարանձավները ծառայել են որպես ապաստարան տեղացիների համար 13–14-րդ դարերի մոնղոլական արշավանքների ժամանակ։ Քարանձավներ բարձրանալու և մի քարանձավից մյուսը հասնելու համար մարդիկ կառուցել են փայտե սանդուղքներ, արահետներ, որոնք հիշեցրել են լաստեր, ինչից էլ ծագել է վայրի անվանումը՝ «Լաստիվեր»։


ree

Տարածքում կարելի է տեսնել նաև «հավի ոտքերի վրա կանգնած» տնակներ, որոնք էլ ավելի են ընդգծում այս վայրի հեքիաթային ու կախարդական մթնոլորտը։


Արվեստ և առեղծված

1970-ականներին քանդակագործ Բենիկ Պետրոսյանը քարանձավի պատերին քանդակել է հարթաքանդակներ՝ տարածքին հաղորդելով յուրահատուկ խորհրդավորություն։ Շատ այցելուներ սխալմամբ կարծում են, թե այդ քանդակները մեզ են հասել հնագույն ժամանակներից, ինչը ավելի է ուժեղացնում տեղանքի առեղծվածային հմայքը։


ree

Կիրճի խորքում թաքնված է գեղատեսիլ ջրվեժ, որը Լաստիվերի կենդանի բնաշխարհի անբաժան մասն է։ Մաքուր և լավ խնամված միջավայրը գրավում է ինչպես էկոտուրիզմի սիրահարներին, այնպես էլ քայլարշավորդներին։


Թաքնված գանձից՝ սիրված ուղղություն

Լաստիվերը լայն ճանաչում ստացավ 2000-ականների սկզբին, երբ էկոտուրիզմի սիրահարները սկսեցին այստեղ կազմակերպել կանոնավոր այցելություններ։ Այսօր այն համարվում է պարտադիր ուղղություն թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների, թե՛ տեղացիների համար և ընդգրկված է բազմաթիվ տուրիստական ընկերությունների քայլարշավային փաթեթներում։

Դուք էլ միացե՛ք այս անհատական տուրին և զգացե՛ք Լաստիվերի հմայքը։ Սա վայր է, որտեղ բնությունը, պատմությունն ու արվեստը միավորվում են մեկ անմոռանալի արկածի մեջ։

-----------------------

Տուրի մանրամասները՝

  • Մեկնարկը Երևանից՝ 07:30–08:00

  • Ավարտը Երևանում՝ մոտ 19:00

  • Քայլարշավի երկարությունը՝ 3.5 կմ (մեկ ուղղությամբ)

  • Մեկնարկային կետի հեռավորությունը Երևանից՝ 145 կմ

  • Տևողություն՝ մոտ 2 ժամ (մեկ ուղղությամբ)

  • Քայլարշավի սկիզբ՝ Apaga Resort

  • Քայլարշավի ավարտ՝ Apaga Resort

  • Դժվարության աստիճան՝ հեշտ

  • Երթուղու տեսակը՝ Մեկնում և վերադարձ նույն տեղ

  • Տրանսպորտ՝ սեդան

-------------

Տուրի գինը դեպի Լաստիվեր՝

Ընդհանուր գինը 1–4 մասնակցի համար՝ 90,000 ՀՀ դրամ է։

Լաստիվերի տարածք մուտք գործելու վճարը՝ 1,000 ՀՀ դրամ է մեկ անձի համար։

Մեծ խմբերի համար խնդրում ենք կապ հաստատել՝ լրացուցիչ մանրամասների համար։

 ----------------------

Գինը ներառում է՝


• Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)

• Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)

• Ուղեկցորդի ծառայություններ

-------------------

Գինը չի ներառում՝


• Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան

• Ապահովագրություն

• Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)

________________________________________


Ի՞նչ վերցնել ձեզ հետ։


  • Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։

  • Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։

  • Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ՝ էներգիան պահպանելու համար։

  • Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։

  • Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։

  • Առաջին օգնության դեղատուփ– ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։

  • Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։

  • Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։

  • Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։

  • Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։

  • Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։

  • Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։



Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։

Լուսանկարներ

Այլ հոդվածներ․․․

Suren, the hiking guide in Armenia

Suren, the hiking guide in Armenia

Արշավ դեպի Լաստիվերի քարանձավներ և ջրվեժ

Արշավ դեպի Լաստիվերի քարանձավներ և ջրվեժ

Best One-Day Hiking Tours from Yerevan

Best One-Day Hiking Tours from Yerevan

Արշավ դեպի Տեսիլք լեռ և նրա լանջերին ծվարած քարանձավ

Արշավ դեպի Տեսիլք լեռ և նրա լանջերին ծվարած քարանձավ

Երկօրյա քայլարշավ և ճանաչողական տուր Լոռու մարզում

Երկօրյա քայլարշավ և ճանաչողական տուր Լոռու մարզում

Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը

Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը

Մեկօրյա արշավ դեպի Արա լեռ

Մեկօրյա արշավ դեպի Արա լեռ

Վերելք Երանոս լեռ

Վերելք Երանոս լեռ

Հետադարձ կապը՝ WhatsApp կամ Telegram հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page