

Վերելք Երանոս լեռ
Եթե փնտրում եք արշավային երթուղի Հայաստանում, որի ընթացքում կբացվի հիանալի տեսարան դեպի Արարատ լեռ, ապա Երանոս լեռան երթուղին հենց ձեզ համար է։ Ավելին, այստեղից բացվում է նաև հիանալի տեսարան դեպի Ազատի ջրամբար և շրջակա լեռներ, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ տեսքով։
Երանոս լեռը (1823 մ) գտնվում է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսային եզրին՝ Երանոսի լեռնաշղթայի արևմտյան հատվածում, Լանջազատ գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևելք։
Բացի իր գրավիչ բնապատկերներից, Երանոս լեռը կարևոր դեր ունի նաև շրջանի էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում։ Նրա լանջերը հանդիսանում են բազմաթիվ բուսական և կենդանական տեսակների կենսամիջավայր, այդ թվում՝ բեզոարյան այծերի, որոնց մի մասը ոչ միայն Հայաստանի համար էնդեմիկ է, այլև վտանգված է և ընդգրկված է Կարմիր գրքում։

Երանոս լեռը Ազատի ջրամբարից
Տուրի մանրամասներ
Մեկնարկը Երևանից՝ 07:30–08:00
Վերադարձ Երևան՝ մոտ 17:00
Քայլարշավի երկարություն՝ 9 կմ (մեկ ուղղությամբ)
Տևողություն՝ մոտ 4 ժամ (վերելք)
Հարաբերական բարձրություն՝ 756 մ
Արշավի սկիզբ՝ Երանոս լեռան ստորոտ (կհասնենք այդտեղ՝ Նորաշեն գյուղի կողմից)
Արշավի ավարտ՝ Երանոս լեռան ստորոտ
Բարդության աստիճան՝ դժվար
Երթուղու տեսակը՝ գնալ–վերադառնալ
Տրանսպորտ՝ Mitsubishi Pajero 4
---------------
Դեպի Երանոս լեռ արշավի արժեքը՝
• 1-4 անձ: 90,000 դրամ
• Ավելի մեծ խմբերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մանրամասներին ծանոթանալու համար:
-------------
Գինը ներառում է՝
• Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)
• Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)
• Ուղեկցորդի ծառայություններ
-------------------
Գինը չի ներառում՝
• Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան
• Ապահովագրություն
• Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)
________________________________________
Ի՞նչ վերցնել ձեզ հետ։
Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։
Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։
Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ՝ էներգիան պահպանելու համար։
Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։
Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։
Առաջին օգնության դեղատուփ– ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։
Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։
Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։
Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։
Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։
Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։
Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։
Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։
Լուսանկարներ


















