

Արշավ դեպի Սմբատաբերդ
Սմբատաբերդ – Ցաղաց Քար – Զորաց տաճար երթուղին նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են քայլարշավի ընթացքում բացահայտել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։
Սմբատաբերդը Հայաստանի ամենալավ պահպանված միջնադարյան բերդերից մեկն է։ Այն ունի եռանկյուաձև կառուցվածք և զբաղեցնում է մոտ 2 հեկտար տարածք։

Սմբատաբերդի պատերը, որոնք 2–3 մետր հաստություն ունեն, կառուցված են կոպտատաշ բազալտե քարերից, իսկ կամարավոր մուտքերը պատրաստված են ավելի լավ հղկված քարերից։
Ամրոցը բաժանված է հյուսիսային և հարավային մասերի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քար վանական համալիրի մոտ գտնվող աղբյուրներից՝ ջրմուղով։
Եղեգիս գյուղից հեռավորությունը մինչև ամրոց 2.5 կմ է, իսկ քայլարշավը տևում է մոտ մեկ ժամ։

Սմբատաբերդից բացվող տեսարանը
Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Ցաղաց Քարի վանական համալիր, որը գտնվում է Սմբատաբերդից մոտ 3.5 կմ հեռավորության վրա (մոտ 1.5 ժամ քայլարշավ)։ Ցաղաց Քար համալիրը բաղկացած է երկու մասից, որոնք գտնվում են 200 մետր հեռավորության վրա։

Ցաղաց Քարի խաչքարերի մոտ
Ցաղաց Քար համալիրի տարածքում այցելուները կարող են տեսնել Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է 989 թվականին, Սուրբ Կարապետ եկեղեցին, որը թվագրվում է 10-րդ դարով, և բազմաթիվ այլ կառույցներ, որոնք այժմ գտնվում են կիսաքանդ վիճակում։ Այնուհետև իջնելու ենք Եղեգիս գյուղ և ավարտելու ենք քայլարշավը Զորաց տաճարի մոտ։

Զորաց տաճար․ արշավը ավարտվում է այստեղ
Զորաց տաճարը գտնվում է Եղեգիս գյուղից արևելք՝ գեղատեսիլ կիճի եզրին։ Այն կառուցվել է 1303 թվականին Թարսայիչ Օրբելյանի թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։
Եկեղեցին առանձնահատուկ է իր բարձր խորանով, որը թույլ էր տալիս զինված հեծյալներին առանց թամբից իջնելու մոտենալ խորանին և ստանալ օրհնություն։ Խորհուրդ է տրվում չընտրել այս երթուղին ամռան շոգ ամիսներին։
--------------------
Արշավի մանրամասները՝
Սկիզբը Երևանից՝ 07:30
Վերադարձ Երևան՝ մոտ 18:00
Քայլարշավի երկարություն՝ 10 կմ (2.5 կմ Եղեգիս գյուղից մինչև Սմբատաբերդ, 3.5 կմ Սմբատաբերդից մինչև Ցաղաց քար, և ևս 3.5 կմ մինչև Զորաց եկեղեցի)
Տևողություն՝ 5–6 ժամ
Բարձրության հավաքում՝ 600 մ
Արշավի սկիզբ՝ Եղեգիս գյուղ
Ավարտ՝ Եղեգիս գյուղ (Զորաց եկեղեցի)
Դժվարության աստիճան՝ միջին
Երթուղու տեսակը՝ շրջանաձև, գնալ–վերադառնալ ճյուղավորումներով
Տրանսպորտ՝ Mitsubishi Pajero 4
---------------
Արժեքը
• Ամբողջական գինը 1–4 մասնակցի համար՝ 90,000 ՀՀ դրամ։
• Ավելի մեծ խմբերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մանրամասներին ծանոթանալու համար:
-------------
Գինը ներառում է
• Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)
• Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)
• Ուղեկցորդի ծառայություններ
-------------------
Գինը չի ներառում
• Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան
• Ապահովագրություն
• Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)
________________________________________
Ի՞նչ վերցնել ձեզ հետ
Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։
Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։
Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ՝ էներգիան պահպանելու համար։
Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։
Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։
Առաջին օգնության դեղատուփ– ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։
Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։
Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։
Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։
Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։
Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։
Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։
Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։
Լուսանկարներ





















