top of page

Վերելք Աժդահակ լեռ

Այս անհատական տուրը հրավիրում է ձեզ բարձրանալ Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռը։ Տուրի շրջանակներում հնարավորություն կունենաք տեսնել Գեղամա լեռների բազմահազարամյա ժայռապատկերները, անասնապահների լայնատարած հոտերը, բազմատեսակ բարձրալեռնային ծաղիկներ, լողալ Աժդահակ լեռան խառնարանում ու տանել ձեզ հետ անմոռանալի հիշողություններ։

Աժդահակ լեռան աշխարհագրությունը

Գեղամա լեռնաշղթան գտնվում է Հայաստանի սրտում՝ ձգվում է Սևանա լճի և Արարատյան դաշտավայրի միջև։ Լեռնաշղթայի երկարությունը 70 կմ է, իսկ լայնությունը՝ 48 կմ։


Այն ունի հրաբխային ծագում. տարածաշրջանում հրաբխային ակտիվությունն իր գագաթնակետին է հասել շուրջ 200,000 տարի առաջ: Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Աժդահակ լեռն է, որի բարձրությունը 3597 մետր է, իսկ լեռնաշղթայի միջին բարձրությունը կազմում է շուրջ 2500 մետր:

Կարմիր այս հսկան դեպի իրեն է ձգում Հայաստան այցելող յուրաքանչյուր արկածախնդրի: Պարզ եղանակին գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճը, Ակնա լիճն ու Վիշապալիճը: Հեռվում հպարտորեն վեր են հառնում Արագածն ու Արարատը, իսկ Գեղամա լեռների շրջակա գագաթները ստեղծում են անմոռանալի պատկեր:

Արշավ դեպի Աժդահակ

Վերելքը կատարում ենք դասական երթուղով՝ Պայտասարի ստորոտից: Երևանից (Հանրապետության հրապարակից) մինչև Գեղարդ գյուղ հեռավորությունը 37 կմ է, որը մեքենայով անցնում ենք մոտ մեկ ժամում: Այնուհետև սկսվում է 14 կմ երկարությամբ արտաճանապարհային (off-road) հատվածը:

ree

Արտաճանապարհային բարդ անցումից հետո մեքենաս կայանել եմ Աժդահակի ստորոտին. այժմ մենք պատրաստ ենք սկսել մեր քայլարշավը։


Ճանապարհը քարքարոտ է ու փոշոտ։ Ձեր հարմարավետությունն ապահովելու համար մենք կերթևեկենք փակ պատուհաններով, միացված օդորակիչով, հաճելի երաժշտության ուղեկցությամբ:


Կարևոր է. Եթե ֆիզիկական պատրաստվածության հետ կապված մտահոգություններ ունեք, մենք կարող ենք կրճատել երթուղին: Պայտասարի ստորոտից 5.5 կմ քայլելու փոխարեն, ես կարող եմ մեքենայով ձեզ հասցնել անմիջապես Աժդահակի ստորոտ, որտեղից գագաթ բարձրանալը կտևի ընդամենը 40-50 րոպե:


ree

Պարզ եղանակին գագաթից ձեր առջև կբացվի հիանալի տեսարան դեպի Հայաստանի հեռավոր անկյուններ։ Արահետն այնուհետև տանում է դեպի խառնարանային լիճը, որտեղ կարող եք նաև լողալ: Խառնարանի եզրից կտեսնենք այն վայրը, որտեղ միլիոնավոր տարիներ առաջ երկնաքար է ընկել։ Հաջորդիվ կքայլենք խառնարանի շուրջը և կբռնենք վերադարձի ուղին։



Աժդահակի ֆլորան և ֆաունան

Վերելքի ընթացքում ձեր առջև կբացվի հարուստ բուսական և կենդանական աշխարհի մի իսկական խճանկար: Գեղամա լեռնաշխարհում հանդիպում են շուրջ 250 տեսակի թռչուններ, ինչը կազմում է Հայաստանի թռչնաշխարհի 70%-ը: Ժայռոտ լանջերը ապաստան են հանդիսանում հզոր գիշատիչների՝ քարարծվի, սպիտակագլուխ անգղի, գառնանգղի և այլ թռչնատեսակների համար:


ree

Իսկ ահա այսպիսին տեսավ Աժդահակ լեռը իմ DJI Mavic 3 Mini Pro դրոնը


Տարածքի յուրահատուկ բույսերից են Jurinea moschus-ը, կովկասյան արաբիսը, հայկական անթառամը և այլ էնդեմիկ տեսակներ, որոնք Գեղամա լեռներին հաղորդում են առանձնակի գույներ:


ree

Ճանապարհին կարող ենք հանդիպել նաև վայրի կենդանիների հետքերի: Երբ լեռները դեռ ծածկված են ձյունով, այն վերածվում է կենդանի քարտեզի՝ ցույց տալով, թե ինչ կենդանիներ են անցել այդտեղով:

Հաջորդ լուսանկարում պատկերված է Dianthus pavonius-ը (սիրամարգի աչք հիշեցնող մեխակ), որը հիմնականում հանդիպում է Ալպերում և Պիրենեյներում, սակայն աճում է նաև Աժդահակի լանջերին: Dianthus pavonius-ն աճում է նախալեռնային հովիտներում և նախըտրում է արևոտ վայրեր, ինչպես նաև սննդարար ու խոնավ հող։ Այն հանդիպում է ծովի մակարդակից 1,100-ից մինչև 3,000 մետր բարձրության վրա։


ree

Dianthus pavonius` սիրամարգակն մեխակ


Գեղամա լեռնաշխարհի ժայռապատկերները


Դեպի Աժդահակ լեռ կատարած արշավը բացառիկ հնարավորություն է ընձեռում հաղորդակից դառնալու Հայաստանի հարուստ ժառանգությանը: Տեղանքի առանձնահատուկ արժեքներից են հնագույն ժայռապատկերներն ու վիշապաքարերը, որոնք պատմամշակութային խորություն են հաղորդում այս արշավին:


Ժայռապատկերներ հանդիպում են աշխարհի ավելի քան 120 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Մեր երկրում դրանք հիմնականում կենտրոնացված են հինգ խոշոր աշխարհագրական շրջաններում, որոնցից մեկը հենց Գեղամա լեռներն են: Հայաստանում հայտնաբերված շուրջ 20,000 ժայռապատկերները թվագրվում են մինչև մ.թ.ա. 12-րդ դար և ավելի վաղ ժամանակաշրջաններ:


Ժայռապատկերները (պետրոգլիֆները) պատկերներ են, որոնք ստացվում են քարի մակերևույթի մի մասը հեռացնելու՝ փորագրման, քերծման կամ հարվածների միջոցով (Հայաստանում դրանք հիմնականում արված են բազալտե քարերի վրա): «Պետրոգլիֆ» տերմինը ծագում է հունարեն «պետրա» (քար) և «գլիֆո» (փորագրել) բառերից:


Հայաստանի ժայռապատկերներն արտացոլում են բազմազան տեսարաններ և խորհրդանիշներ, այդ թվում՝


  • Որսի տեսարաններ. պատկերում են մարդկանց որս անելիս։

  • Կենդանիներ. տարբեր տեսակներ, ինչպիսիք են լեռնային այծերը, եղջերուները, շները և ցուլերը:

  • Երկրաչափական պատկերներ. վերացական ձևեր, օրինակ՝ պարույրներ և շրջանակներ:

  • Մարդկային գործունեություն. առօրյա կյանքի տեսարաններ, ներառյալ պարեր և ծիսակատարություններ:

  • Աստղագիտական խորհրդանիշներ. կենդանակերպի նշաններ և այլ երկնային պատկերներ:



Այս փորագրությունները բացառիկ պատկերացում են տալիս այս տարածաշրջանում ժամանակին բնակված հնագույն ժողովուրդների կյանքի, հավատալիքների և ավանդույթների մասին:

ree

Վերադարձի ճանապարհին մենք կկանգնենք՝ տեսնելու այս բացառիկ ժայռապատկերները: Քարի վերին հատվածում պատկերված է որսորդը՝ նետն ու աղեղը ձեռքին իսկ նրանից վեր, ետևի մասում հսկա եղջերուն է կանգնած: Ավելի վար պատկերված են շուն և լեռնային այծ։ Այծը հայկական ժայռապատկերներում ամենահաճախ հանդիպող ֆիգուրան է:


Իմ դրոնը սավառնում է Աժդահակի վրայով


Վստահ եմ՝ այս տեսանյութն ստիպեց ձեզ սիրահարվել Աժդահակ լեռանը։ Մի՛ վարանեք և կապ հաստատեք ինձ հետ՝ Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը միասին նվաճելու համար։ Աժդահակը սպասում է ձեզ։

-----------------------

Տուրի մանրամասները

  • Մեկնարկը Երևանից՝ 07:30 - 08:00

  • Ավարտը Երևանում՝ մոտ 17:00

  • Քայլարշավի երկարությունը՝ 5.5 կմ (մեկ ուղղությամբ)

  • Տևողությունը՝ մոտ 2.5 ժամ (վերելք)

  • Հարաբերական բարձրություն՝ 600 մետր

  • Բարդության աստիճան՝ միջին

  • Տրանսպորտ՝ արտաճանապարհային մեքենա (Mitsubishi Pajero 4)

----------------------

Արժեքը

Ամբողջական գինը 1–4 մասնակցի համար՝ 110,000 ՀՀ դրամ (~250 Եվրո)։

• Ավելի մեծ խմբերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մանրամասներին ծանոթանալու համար:

-------------

Կարևոր է։ Եթե գտնվում եք թերի ֆիզիկական վիճակում, ես կարող եմ ձեզ մեքենայով հասցնել մինչև Աժդահակ լեռան ստորոտ, որտեղից դեպի գագաթ քայլարշավը տևում է մոտ 40 րոպե։ --------------

Գինը ներառում է

• Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)

• Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)

• Ուղեկցորդի ծառայություններ -------------------

Գինը չի ներառում

• Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան

• Ապահովագրություն

• Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)

________________________________________

Ի՞նչ վերցնել ձեզ հետ

  • Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։

  • Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։

  • Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ՝ էներգիան պահպանելու համար։

  • Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։

  • Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։

  • Առաջին օգնության դեղատուփ– ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։

  • Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։

  • Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։

  • Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։

  • Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։

  • Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։

  • Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։


Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։




Լուսանկարներ

Այլ հոդվածներ․․․

Suren, the hiking guide in Armenia

Suren, the hiking guide in Armenia

Արշավ դեպի Լաստիվերի քարանձավներ և ջրվեժ

Արշավ դեպի Լաստիվերի քարանձավներ և ջրվեժ

Best One-Day Hiking Tours from Yerevan

Best One-Day Hiking Tours from Yerevan

Արշավ դեպի Տեսիլք լեռ և նրա լանջերին ծվարած քարանձավ

Արշավ դեպի Տեսիլք լեռ և նրա լանջերին ծվարած քարանձավ

Երկօրյա քայլարշավ և ճանաչողական տուր Լոռու մարզում

Երկօրյա քայլարշավ և ճանաչողական տուր Լոռու մարզում

Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը

Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը

Մեկօրյա արշավ դեպի Արա լեռ

Մեկօրյա արշավ դեպի Արա լեռ

Վերելք Երանոս լեռ

Վերելք Երանոս լեռ

Հետադարձ կապը՝ WhatsApp կամ Telegram հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page