top of page

Անհասանելի «Մայր Հայաստանը»

Մի անգամ, երբ զրուցում էի խորհրդային շրջանի հայկական մոնումենտալ արվեստի գիտակ Գ․ Մաթուի հետ, հարցրեցի, թե որն է իր սիրելի հուշարձանը։ «Անհասանելին»,- պատասխանեց նա։ Նա նկատի ուներ Ադիբեկ Գրիգորյանի «Մայր Հայաստանը»։ Այս հոդվածում ես կպատմեմ արձանի կերտման պատմության և ներկայիս անփառունակ վիճակի մասին։

«Արևիկի»  կամ «Մայր Հայաստանի»  17 մետրանոց ալյումինե արձանը 1976 թվականին կերտել է Ադիբեկ Գրիգորյանը։ Ներկայումս այն գտնվում է Այգեհովիտ գյուղի Կայան թաղամասի տարածքում՝ Հայաստանն ու Ադրբեջանը կապող ճանապարհի եզրին։ Ի սկզբանե արձանի նախնական տարբերակը կրում էր «Արևիկ»  անվանումը և նախատեսված էր տեղադրել Միջին Ասիայի հանրապետություններից մեկում։ Սակայն այնտեղ քանդակը չէին ընդունել՝ պատճառաբանելով, թե կանացի կազմվածքը չափից շատ է ընդգծված։ Ի վերջո, արձանը ենթարկվեց որոշակի փոփոխությունների  ու «Մայր Հայաստան» անվան տակ իր տեղը գտավ հայ-ադրբեջանական սամանին։


Ահա «Արևիկի» կամ նույն ինքը «Մայր Հայաստանի» մանրակերտը, որին հիացմունքով նայում է քանդակագործ Ադիբեկ Գրիգորյանը։ Այս լուսանկարում երևում է արձանի նախնական տարբերակը, որտեղ նրա վեր պարզած ձախ ձեռքը բռնել է ափսե։

Հուշարձանը պատկերում է հայուհու՝ արևի շողեր հիշեցնող կամարի մեջ, վեր պարզած ձեռքերով։ Այն ժամանակին խորհրդանշում էր հայկական հյուրընկալությունը՝ ողջունելով Ռուսաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից եկող հյուրերին։ Ցավոք 2014 թվականի սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ուժեղ քամուց արձանը եզերող «արևի շողերը» կոտրվել ու ընկել են․ բարեբախտաբար «Մայր Հայաստանը» մինչ օրս հաստատուն կանգնած է։


«Մայր Հայաստանը» խորհրդային տարիներին


Այսօր արձանը գտնվում է սահմանային գոտում, թշնամու դիպուկահարների հսկողության ներքո և այնտեղ հասնելն անհնար է, ինչն էլ ավելի է մեծացնում նրան հասնելու տենչը։

Այս հուշարձանի մասին նյութեր հավաքելիս ես գտա Մայա Խաչատրյանի մի հոդված, որը հրատարակվել էր «Անկախ Նորություն» -ում։ Ստորև ներկայացնում եմ մի հատված Այգեհովիտի բնակիչ, գյուղի նախկին գլխավոր գյուղատնտես Հենրիկ Հովսեփյանի հետ նրա հարցազրույցից.

«Դեռևս խորհրդային տարիներին ադրբեջանցիները տարածաշրջանի երեք պետությունները խորհրդանշող մի կոթող տեղադրեցին, որն ուներ ակնհայտ քաղաքական իմաստ: Իրենք իրենց շատ մեծ էին պատկերել, իբր ճնշում են Հայաստանին ու Վրաստանին: Ի հեճուկս դրա` մեր շրջանի ղեկավարությունը տեղադրեց «Արևիկի» հուշարձանը: «Արևի» դիրքն այնպիսին էր, որ ադրբեջանական այդ բնակավայրի մինչև վերջին տունը տեսադաշտում էր: 17 մետր բարձրությամբ մեր գեղեցկուհին դարձել էր Հայաստան այցելող զբոսաշրջիկների պարտադիր կանգառը, իջնում, լուսանկարվում էին հուշարձանի մոտ, ապա նոր շարունակում ճանապարհը»:


2014 թվականի ուժեղ քամու հետևանքով վնասված «Մայր Հայաստանը»։ Լուսանկարը՝ Յուլյա Գրիգորյանցի


Խորհրդային տարիներին այստեղ կար նաև ոստիկանական կետ և կառավարական ընդունելությունների տուն, որտեղ հաճախ էին հանդիպում Հարավային Կովկասի ղեկավարները։ Այգեհովիտցիները հիշում են, որ Դեմիրճյանի ու Քոչինյանի ժամանակներում այստեղ բազմաթիվ հյուրերի են ընդունել հարևան հանրապետություններից, այդ թվում՝ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովին և Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիային։

Երանի գա այն օրը, երբ ՀՀ կառավարությունում աթոռին բազմածները ունակ կլինեն հասկանալ արվեստի կարևորությունը, կդրսևորեն քաղաքական կամք ու կփրկեն «Մայր Հայաստանը» տեղափոխելով այն անվտանգ ու հասանելի վայր։

 

Լուսանկարներ

Դիտել նաև․․․ 

Grigor Khanjyan’s Monumental Fresco at the Yerevan Cascade

repeater image.jpg
Grigor Khanjyan’s Monumental Fresco at the Yerevan Cascade

From Stendhal Syndrome to Suren Syndrome

repeater image.jpg
From Stendhal Syndrome to Suren Syndrome

Tirinkatar Sacred Valley: Armenia’s High-Altitude Valley of Dragon Stones

repeater image.jpg
Tirinkatar Sacred Valley: Armenia’s High-Altitude Valley of Dragon Stones

How to Choose a Local Guide in Armenia

repeater image.jpg
How to Choose a Local Guide in Armenia

Komitas Pantheon in Yerevan

repeater image.jpg
Komitas Pantheon in Yerevan

Gallery of Mineral Waters in Jermuk

repeater image.jpg
Gallery of Mineral Waters in Jermuk

Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

repeater image.jpg
Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

Guide in Armenia

repeater image.jpg
Guide in Armenia

Հետադարձ կապը՝ WhatsApp, Telegram կամ MAX հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page