top of page

Հայնց Շտյուկե - Մարդ, ով ցանկանում էր տեսնել ամեն ինչ

Հայնց Շտյուկեն հայտնի է իր ավելի քան 50 տարի տևած աշխարհի շուրջ կատարած հեծանվային ճանապարհորդությամբ, որը սկսվել է 1962 թվականին։ Այդ ընթացքում նա այցելել է 196 երկիր՝ հաղթահարելով ավելի քան 600,000 կիլոմետր և սահմանել Գինեսի համաշխարհային ռեկորդ՝ որպես ամենաերկար անընդմեջ հեծանվային ճանապարհորդություն իրականացրած մարդ՝ դառնալով արկածախնդրության և դիմացկունության խորհրդանիշ։

1962 թվականի նոյեմբերին՝ 22 տարեկան հասակում, Շտյուկեն թողեց խառատի իր աշխատանքը ու ճամփա ընկավ իր հայրենի քաղաքից՝ սկսելով այն երեք փոխանցման տուփով զինված հեծանիվով ու հետապնդելով մեկ նպատակ․ տեսնել աշխարհը։ Շտյուկեն նշում է, որ իր ճանապարհորդելու բացառիկ ձգտումը մասամբ պայմանավորված էր գործարանային աշխատանքի վերադառնալու նկատմամբ ունեցած ուժեղ հակակրանքով։

1980-ականների սկզբին, շուրջ երկու տասնամյակ ճանապարհին անցկացնելուց հետո, Շտյուկեն որոշեց փորձել այցելել աշխարհի բոլոր երկրները։ Նա կարծեց, թե հասել է իր նպատակին, երբ 1996 թվականին հասավ Սեյշելներ, սակայն դա դեռ բավական չէր։ Որոշ երկրներում նա չափազանց քիչ ժամանակ էր անցկացրել, իսկ դեռ շատ բան կար տեսնելու, ուստի նա շարունակեց իր ճանապարհը։ 1962-ից մինչև 2010 թվականը նա հեծանիվով անցել է ավելի քան 609 000 կիլոմետր (378 000 մղոն) և այցելել 195 երկիր ու 78 տարածք։ 1995-ից 1999 թվականներին Գինեսի ռեկորդների գիրքը նրան բնութագրել է որպես պատմության մեջ հեծանիվով ամենաշատ ճանապարհորդած մարդ։


ree

20 տարեկան հասակում նա Վեստֆալիայի Հյովելհոֆ քաղաքից մեկնեց իր առաջին կարճատև ուղևորությանը


Վտանգներով և հաղթանակներով լի կյանք

Շտյուկեի աշխարհով մեկ կատարած ճանապարհորդությունը զերծ չէր դժվարություններից ու փորձություններից։ Նա բախվել է ամենատարբեր փորձությունների՝ սկսած Չիլիի Ատակամա անապատում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկվելուց մինչև Հաիթիում կատաղած ամբոխի կողմից հետապնդվելը։ Եգիպտոսում նա ենթարկվել է զինվորների դաժան ծեծի, իսկ Կամերունում զինվորականները նրան կալանավորել են՝ պետությանը զրպարտելու մեղադրանքով։

Ալյասկայով անցնող ճանապարհին նա ընկել է ավտովթարի մեջ և հայտնվել սառցակալած գետում, իսկ Զամբիայում Նկոմոյի «Ազատամարտիկների» կողմից ստացել է հրազենային վնասվածք՝ ոտքի մեծ մատին։ 1995 թվականին Մոզամբիկում նրա վրա հարձակվել են մեղուները, իսկ 1997-ին Սիբիրում գողացել են նրա հեծանիվը, որը արդեն նմանատիպ հինգերորդ դեպքն էր։ Հատկանշական է, որ 2006 թվականին Անգլիայում նույն հեծանիվը կրկին գողացվել է, տհաճ միջադեպ, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այս անխոնջ ճանապարհորդի առջև կանգնած մարտահրավերները։


ree

Հայնց Շտյուկեն Չինաստանում, 1989թ․


Ճանապարհորդության վավերագրումը

Շտյուկեի ճանապարհորդությունը լոկ հեծանվով անցած կիլոմետրերի մասին չէ․ այն աշխարհի տեսողական վավերագրում է։ 1962 թվականից ի վեր նա արել է ավելի քան 100 000 լուսանկար։ Այսպիսով իր ճամփորդությունը մասամբ ֆինանսավորել է լուսանկարների արխիվի լիցենզավորումից ստացված եկամուտներով։ Այլ եկամտի աղբյուր են հանդիսացել նվիրատվությունները, ինչպես նաև իր ճանապարհորդական գրառումների, բացիկների և լուսանկարներով ու պատկերազարդումներով գրքույկների վաճառքը։

1995 թվականին Շտյուկեն հրատարակեց իր գիրքը՝ «Mit dem Fahrrad um die Welt» («Հեծանիվով աշխարհի շուրջ») վերնագրով։ 2015 թվականին հոլանդացի գրող Էրիկ վան դեն Բերգը հրատարակեց կենսագրական գիրք՝ նվիրված Շտյուկեի բացառիկ ուղուն։ Իսպանացի ռեժիսոր Ալբերտ Ալբասետեի վավերագրական ֆիլմը՝ «The Man Who Wanted to See It All», ուսումնասիրում է Շտյուկեի կյանքը, մոտիվացիաները, փիլիսոփայությունը և թողած ժառանգությունը։


ree

Չինաստանում 1989 թվականին նա բախվել է ծանր եղանակային պայմանների՝ օդի ջերմաստիճանը հասել է մինուս 20 աստիճանի։


Ճանապարհորդության ավարտը և նոր սկիզբը

Մինչև 2014 թվականը Շտյուկեն անցել էր տպավորիչ՝ 648 000 կիլոմետր։ Այդ տարին նշանավորեց նրա երկարատև ճանապարհորդության ավարտը․ ազդրի ուժեղացող ցավերը ստիպեցին նրան վերադառնալ Հյովելհոֆ, որտեղ համայնքը նրան տրամադրեց փոքր բնակարան։ Նրա ճանապարհորդություններին նվիրված թանգարան ստեղծելու ծրագիրը առայժմ չի իրագործվել։

2021 թվականին թողարկված «The Man Who Wanted to See It All» վավերագրական ֆիլմը ամբողջությամբ փոխանցում է Շտյուկեի արտասովոր կյանքի էությունը։ Նրա ապրումները, փորձությունները և հաղթանակները ձևավորում են մի ժառանգություն, որը շատ ավելին է, քան պարզապես հեծանվով ճանապարհորդելը։


Զրույց Հայնց Շտյուկեի հետ

Բաց ու անկեղծ զրույցում Հայնց Շտյուկեն անդրադառնում է իր կյանքի ուղուն։ 2014 թվականին վերադառնալով հայրենի քաղաք՝ նա սկսեց իր լուսանկարների արխիվացումը՝ խորանալով ավելի քան չորս տասնամյակ ձգվող հիշողությունների գանձարանում։

Նա խոսում է այն ֆիզիկական բեռի մասին, որը ճանապարհը թողել է իր ազդրերի վրա՝ հանգեցնելով օստեոարթրիտի։ Առանց առողջապահական ապահովագրության նա բախվել է ազդրի վիրահատության ֆինանսական դժվարություններին։ Այնուամենայնիվ, Շտյուկեն իրեն բավարարված է զգում՝ կենտրոնանալով այն դրական կողմի վրա, որ կարող է ժամանակ տրամադրել իր լուսանկարների արխիվացմանը։

Արխիվացման գործընթացը ներառում է ավելի քան 100 000 լուսանկարների դասակարգում՝ ըստ իր այցելած երկրների և տարածքների։ Շտյուկեն ընդգծում է ամբողջ աշխարհում մարդկանց ցուցաբերած մեծահոգությունը և նշում այն փոխադարձ պարտավորության զգացումը, որը ունի նրանց հանդեպ, ովքեր աջակցել են իրեն իր ճանապարհին։


ree

Այս քարտեզի վրա Շտյուկեն նշել է 1962 թվականից մինչ 2012 թվական իր կատարած բոլոր ճանապարհորդությունների ժամանակ անցած ուղիները։


Հատկանշական է, որ երբեք չի կարոտել իր տունը, ավելին՝ ունեցել է տուն վերադառնալու վախ։ Շտյուկեի անհագ հետաքրքրասիրությունն ու նոր փորձառությունների անդադար որոնումը նրան պահել են ճանապարհին ավելի քան հինգ տասնամյակ։

Ճանապարհին ապրած վախերի մասին իր մտորումներում Շտյուկեն ընդունում է անորոշության պահերի գոյությունը, հատկապես բարդ տեղանքներով անցնելիս։ Շրջապատող գեղեցկությունը լուսանկարչական օբյեկտիվով որսալու նրա ունակությունը դարձել է մխիթարության և շեղման աղբյուր՝ ծանր վերելքների ընթացքում։

Իր ուղևորությունների մասին բրոշյուրներ բաժանելու նրա յուրահատուկ մոտեցումը ծառայել է ոչ միայն որպես պատմություններ փոխանցելու միջոց, այլև ապահովել է համեստ եկամուտ՝ անվերջանալի ճանապարհորդությունը հնարավոր դարձնելու համար։

Թեև Հայնց Շտյուկեն, գուցե, այլևս չի նստում հեծանվի թամբին, նրա հետազոտողի ոգին անսասան է մնում։ Վավերագրելով և արխիվացնելով իր հսկայական լուսանկարչական ժառանգությունը՝ նա թողնում է դիմացկունության, հետաքրքրասիրության և աշխարհը ուսումնասիրելու անկոտրում կրքի մի ժառանգություն։


Լուսանկարներ

You May Also Like

Grigor Khanjyan’s Monumental Fresco at the Yerevan Cascade

repeater image.jpg
Grigor Khanjyan’s Monumental Fresco at the Yerevan Cascade

From Stendhal Syndrome to Suren Syndrome

repeater image.jpg
From Stendhal Syndrome to Suren Syndrome

Tirinkatar Sacred Valley: Armenia’s High-Altitude Valley of Dragon Stones

repeater image.jpg
Tirinkatar Sacred Valley: Armenia’s High-Altitude Valley of Dragon Stones

How to Choose a Local Guide in Armenia

repeater image.jpg
How to Choose a Local Guide in Armenia

Komitas Pantheon in Yerevan

repeater image.jpg
Komitas Pantheon in Yerevan

Gallery of Mineral Waters in Jermuk

repeater image.jpg
Gallery of Mineral Waters in Jermuk

Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

repeater image.jpg
Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

Guide in Armenia

repeater image.jpg
Guide in Armenia

Հետադարձ կապը՝ WhatsApp կամ Telegram հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page