top of page

Հիսուսի արձանը Հայաստանում

2025 թվականին Հայաստանում տեղի կունանա Հիսուս Քրիստոսի արձանի բացումը, որը կլինի աշխարհում ամենաբարձրը։ 33 մետրանոց արձանը կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա։
Այն կտեղադրվի Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան գագաթին՝ 2528 մետր բարձրության վրա։ Համաձայն կանխատեսումների այն մեծ զբոսաշրջային հոսք կապահովի երկիր։

Նախագծի հեղինակն ու ֆինանսավորողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանն է։ Արձանը նախագծել և կերտել է քանդակագործ Արմեն Սամվելյանը, ում առաջարկն ընտրվել է մրցույթի ժամանակ ավելի քան 200 հայտերից։

Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսին, իսկ 2024 թվականի հոկտեմբերի վերջին արձանի կառուցումն արդեն ավարտված էր։

Երբ 2024 թվականի սեպտեմբերի 8-ին այցելեցի Սամվելյանի արվեստանոց ինձ անչափ տպավորեց աձանի չափերը։ Երեք մասից բաղկացած և կողք կողքի դրված արձանի կտորները նույնիսկ անջատ վիճակում ավելի բարձր էին վեր հառնում քան հարակից շինությունները։


ree

Հիսուսի արձանի վերին հատվածը


Հատիս լեռան վրա պլանավորվում է կառուցել ճոպանուղի, թանգարան նվիրված Հիսուս Քրիստոսի կյանքին, ինչպես նաև 1700 աստիճաններից բաղկացած կասկադ։ Այս ամենից զատ տարածքում կբացվեն բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ ու հյուրանոցներ, որոնք մասը կդառնան այս ամբիցիոզ ծրագրի։

Թեև նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից և ակնկալվում է, որ այն զգալիորեն կխթանի զբոսաշրջությունը Հայաստանում, արձանի տեղադրումը առանց քննադատությունների չի անցել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեմ է արտահայտվել՝ պնդելով, որ արձանը չի համապատասխանում հայ եկեղեցու դարավոր պաշտամունքային ավանդույթներին։



Ահա թե ինչպիսի տեսք կունենա Հիսուսի արձանը և նրա շրջակայքը


Չնայած հանրության մեջ առկա տարաձայնություններին, ակնկալվում է, որ Հատիս լեռան վրա գտնվող Հիսուսի արձանը դեպի իրեն կձգի զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր ծագերից։

 

Արմեն Սամվելյանի արվեստանոցում գտնվող Հիսուսի արձանի կոորդինատները հասանելի են իմ տելեգրամյան ալիքում՝

https://t.me/armenianexplorer_ru/33

Լուսանկարներ

You May Also Like

Komitas Pantheon in Yerevan

repeater image.jpg
Komitas Pantheon in Yerevan

Gallery of Mineral Waters in Jermuk

repeater image.jpg
Gallery of Mineral Waters in Jermuk

Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

repeater image.jpg
Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

Guide in Armenia

repeater image.jpg
Guide in Armenia

From Stendhal Syndrome to Suren Syndrome

repeater image.jpg
From Stendhal Syndrome to Suren Syndrome

A Visit to the Mikhail Khergiani Museum

repeater image.jpg
A Visit to the Mikhail Khergiani Museum

How to Choose a Local Guide in Armenia

repeater image.jpg
How to Choose a Local Guide in Armenia

A Hike to the Chalaadi Glacier

repeater image.jpg
A Hike to the Chalaadi Glacier

Հետադարձ կապը՝ WhatsApp կամ Telegram հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page