top of page

Հիսուս Քրիստոսի արձանը կլինի աշխարհում ամենաբարձրը

2026 թվականին Հայաստանում կբացվի Հիսուս Քրիստոսի արձանը, որը կլինի աշխարհում ամենաբարձրը և կկանգնեցվի Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան գագաթին: Գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցվող արձանը կունենա 33 մետր բարձրություն և կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա, որի արդյունքում նրա ընդհանուր բարձրությունը կհասնի 77 մետրի: Այն իր բարձրությամբ և չափերով կգերազանցի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող հայտնի Փրկչի 30 մետրանոց արձանին, որը տեղադրված է ծովի մակարդակից 713 մետր բարձրության վրա: Սպասվում է, որ 2528 մետր բարձրության վրա վեր հառնող Քրիստոսի արձանը կդառնա Հայաստանի նշանակալի զբոսաշրջային վայրերից մեկը։

Ներկայացված ավելի քան 200 հայտերից քանդակագործ Արմեն Սամվելյանի արձանի տարբերակն է ընտրվել հանձնաժողովի կողմից։ Քանդակը իրենից ներկայացնում է կանգնած, առաջ պարզած ձեռքերով, ափերը վեր Հիսուս Քրիստոսին, ով կարծես գրկաբաց ընդունում է մարդկանց։ Շինարարությունը սկսվել է 2022 թվականին, և արդեն 2024 թվականի օգոստոսի վերջերին արձանի կերտումը ավարտվել է: Ի սկզբանե պլանավորած էր արձանը կանգնեցնել 2025 թվականին։ Ցավոք 2025 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ դեռևս չի ավարտվել պատվանդանի կառուցումը։



Արմեն Սամվելյանի արվեստանոցում գտնվող արձանը թռչնի թռիչքի բարձրությունից


1,700 աստիճանները կտանեն Հատիս լեռն ի վեր դեպի Քրիստոսի արձան, իսկ այցելությունը հեշտացնելու համար ներկայումս կառուցվում է նաև ճոպանուղի։

Հասարակական կարծիքը արձանի նախագծի վերաբերյալ բաժանված է։ Ոմանք աջակցում են գաղափարին՝ նշելով դրա զբոսաշրջային ներուժը և հավատը խրախուսելու հնարավորությունը, մինչդեռ մյուսները համարում են այն շռայլ ծախս առանց այդ էլ աղքատ երկրում, և որ այն բացասաբար կազդի շրջակա միջավայրի վրա և կխաթարի լեռան նուրբ էկոհամակարգը։ Բացի այդ, արձանի առաջարկվող տեղանքը՝ Հատիս լեռը, հատուկ պահպանվող տարածք է, որի գագաթին է գտնվում Ք․ ա․ առաջին հազարամյակում կառուցված ամրոց։

Հայ Առաքելական Եկեղեցին մտահոգություն է հայտնել առ այն մասին, որ արձանը չի համապատասխանում երկրի կրոնական ավանդույթներին։


Համաձայն այս վիդեո անիմացիայի, հուշարձանի վերջնական տեսքը կլինի այսպիսին։


Այնուամենայնիվ, Ծառուկյանը պաշտպանել է նախագիծը՝ համեմատելով այն այլ հայտնի հուշարձանների հետ, մասնավորապես՝ Էյֆելյան աշտարակի հետ, որը սկզբում քննադատության ենթարկվեց, բայց հետագայում դարձավ Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկը։

Նախագիծը ոչ միայն նպատակ ունի խթանել կրոնական զբոսաշրջությունը Հայաստանում, այլև ծառայել որպես հույսի և հավատի փարոս ամբողջ աշխարհի մարդկանց համար։


Արմեն Սամվելյանի արվեստանոցում գտնվող Հիսուսի արձանի կոորդինատները հասանելի են իմ տելեգրամյան ալիքում՝

https://t.me/armenianexplorer_ru/33

Լուսանկարներ

Այլ հոդվածներ․․․

Inside One of the Most Impressive Culture Houses in Armenia

Inside One of the Most Impressive Culture Houses in Armenia

Inside a Soviet-Era Crystal Growth Lab

Inside a Soviet-Era Crystal Growth Lab

Inside Levon’s Divine Underground

Inside Levon’s Divine Underground

 The Soviet “Raketa” boats of Lake Sevan

The Soviet “Raketa” boats of Lake Sevan

Top Railway Stations to See in Armenia

Top Railway Stations to See in Armenia

The Soviet-Era Sanatorium in Armenia Built by German Prisoners of War

The Soviet-Era Sanatorium in Armenia Built by German Prisoners of War

A Soviet-era sanatorium with forgotten masterpieces

A Soviet-era sanatorium with forgotten masterpieces

The ZTA-2.6 Telescope at Byurakan Observatory

The ZTA-2.6 Telescope at Byurakan Observatory

Հետադարձ կապը՝ WhatsApp կամ Telegram հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page