

Երկօրյա քայլարշավ և ճանաչողական տուր Լոռու մարզում
Բացահայտե՛ք Հայաստանի Լոռու մարզի հիասքանչ գեղեցկությունը այս երկօրյա քայլարշավային և ճանաչողական տուրի ընթացքում։ Տուրը նախատեսված է սկսնակների և նրանց համար, ովքեր ցանկանում են քայլարշավը համադրել ճանաչողական տուրերի հետ։ Մենք կանցնենք գողտրիկ արահետներով և կայցելենք Հայաստանի ամենահայտնի մշակութային ու պատմական հուշարձաններ։
Օր 1․ Ճանապարհ դեպի Հաղպատի և Սանահինի վանքեր, արշավ դեպի Կայան բերդ
Սկզբնակետ՝ Երևան
Հիմնական տեսարժան վայրեր՝ Կայան բերդ, Հաղպատի և Սանահինի վանքեր (ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հուշարձաններ)
Մենք կսկսենք մեր ճանապարհորդությունը Երևանից և կուղևորվենք դեպի Լոռու մարզ։ Հեռավորությունը մինչև Լոռու մարզ 170 կմ է։ Ճանապարհին կունենանք կարճ դադար տեղի ֆուդկորտերից մեկում, այնուհետև կմեկնարկի քայլարշավը դեպի պատմական Կայան բերդ։

Կայան բերդը
Կայան բերդ տանող երթուղին
Կայան բերդը կարևոր պատմական նշանակություն ունեցող վայր է, որը ռազմավարական դիրք է զբաղեցնում Հաղպատի և Սանահինի վանքերի միջև։ Այն տեղակայված է երկու կիրճերի միջև՝ բլրի գագաթին՝ որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Դեբեդ գետ։ Ամրոցի պատերն ունեն մոտ 120 մետր երկարություն և 15 կիսաշրջանաձև պաշտպանական աշտարակ։

Վրանս խփել եմ ամրոցի տարածքում և գեղեցիկ կադրեր եմ որսում դրոնով
Կայան ամրոց տանող արահետի երկարությունը մոտ 1.5 կմ է և արշավը տևում է մեկ ժամից էլ քիչ։ Ամրոցի տարածքում է գտնվում Դսեվանքը, որը պատմագիր Առաքել Դավրիժեցին անվանել է «Տես և անց»։

Հաղպատավանքը թռչնի թռիչքի բարձրությունից
Քայլարշավից հետո մենք այցելելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ։
Այնուհետև կգնանք գիշերելու մոտակա հարմարավետ հյուրանոցներից մեկը։ Անհատական առաջարկություններ կան, սակայն միշտ ողջունելի են այլընտրանքային տարբերակները։

Երկրորդ օրը կսկսենք Օձունի տաճար այցելելով
Օր 2․ Կքայլենք դեպի Ձորամիջի Հոռոմայր և կայցելենք Օձունի տաճարը
Սկզբնակետ՝ Լոռու մարզում գտնվող հյուրանոց
Հիմնական տեսարժան վայրեր՝ Օձունի տաճար, Հոռոմայրի վանք
Օրը կսկսենք այցելելով Օձունի հիասքանչ վանական համալիր, այնուհետև արդեն կսկսենք արշավը դեպի Ձորամիջի Հոռոմայր։

Ժայռի այս եզրից բացվում է հիանալի տեսարան դեպի Լոռվա կիրճ
Հոռոմայրի արահետ
Հոռոմայրը նշանավոր միջնադարյան համալիր է, որը գտնվում է Օձուն գյուղի հարավ-արևելյան կողմում, 1.5 կմ հեռավորության վրա։ Կառուցվել է 12–13-րդ դարերում և բաղկացած է երկու առանձին հուշարձանային խմբերից՝
Ներքևի Հոռոմայր՝ գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին, վեր խոյացող ժայռի տակ։
Վերին Հոռոմայր (Ձորաեզրի վանք)՝ տեղակայված է կիրճի եզրին։

Նկարի աջ անկյունում կարող եք տեսնել ժայռերի տակ ծվարած Հոռոմայրը
Դեպի ներքին Հոռոմայր տանող արահետի երկարությունը 2 կմ է․ այն կանցնենք 1 ժամում։ Արահետից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Լոռվա ձորն ու Դեբեդ գետը։ Քայլարշավն ավարտելուց հետո կուղևորվենք Երևան՝ ճանապարհին կանգ առնելով հարմարավետ սննդի կետում՝ ճաշելու։ Երևան կհասնենք մոտ ժամը 18:00-ի սահմաններում։ Որպես այլընտրանք՝ կարող ենք վերադառնալ Երևան-Սևան մայրուղով և ճանապարհին այցելել Սևանավանք։
------------------
Տուրի մանրամասներ
Գնի մեջ ներառված է՝
Երևանից տեղափոխում և վերադարձ
Երթևեկություն օդորակիչով ավտոմեքենայով
Ուղեկցորդի ծառայություն
Գնաի մեջ ներառված չէ՝
Օդանավակայանի տեղափոխություններ
Ապահովագրություն
Ընթրիք (հավելյալ վճարի դեպքում կարելի է ընդգրկել)
Հյուրանուցում մնալու վճարը (զբոսաշրջիկները հոգում են նաև իմ մեկ գիշերվա հյուրանոցային ծախսը)
Տուրի արժեքը
1–4 հոգանոց խմբի համար՝ 180 000 դրամ (գինը չի ներառում հյուրանոցային ծախսերը)
Մեծ խմբերի համար խնդրում ենք կապ հաստատել՝ գները ճշտելու համար։
Լուսանկարներ


























