top of page

Մեկօրյա արշավ Երևանից դեպի Արագած լեռ

Այս անհատական տուր փաթեթը հրավիրում է ձեզ ուղեկցորդի հետ բարձրանալ Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի չորս գագաթներից մեկը։ Առաջարկում եմ ճկուն տարբերակներ՝ հնարավորություն տալով ընտրել, թե Արագածի որ գագաթն եք ցանկանում հաղթահարել՝ ելնելով ձեր ֆիզիկական պատրաստվածությունից և նպատակներից։ Դրա համար առանձին ամեն գագաթի վերելքի համար ներկայացված է մանրամասն տեղեկատվություն։ Ցանկության դեպքում հնարավոր է նաև արշավը իրականացնել գիշերակացով և 2 օրվա ընթացքում հաղթահարել Արագածի բոլոր 4 գագաթները։

Արագած լեռը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում՝ Երևանի հյուսիս-արևմուտքում և Արարատյան դաշտավայրից հյուսիս՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագծում։

Հայաստանի խորդուբորդ ու վայրի բնապատկերների մեջ հպարտորեն վեր խոյացող Արագած լեռը՝ իր չորս գագաթներով, հանդիսանում է բնական գեղեցկության և մշակութային կարևորության վեհ խորհրդանիշ։

Նրա ձյունածածկ գագաթները, ընդարձակ ալպյան մարգագետիններն ու տպավորիչ հրաբխային լանդշաֆտները առաջարկում են անմոռանալի քայլարշավային երթուղիներ, Հայաստանում արկածային ակտիվ հանգիստ փնտրող ճանապարհորդների համար։

Արագած լեռն ունի չորս գագաթ, որոնք անվանակոչված են ըստ իրենց աշխարհագրական դիրքի․

Հյուսիսային — 4 090 մ. — Հայաստանի ամենաբարձր գագաթը

Արևմտյան — 3 995 մ.

Արևելյան — 3 908 մ.

Հարավային — 3 888 մ․


ree

Թեև Արագած լեռան բոլոր չորս գագաթները ընդհանուր առմամբ հասանելի են արշավականների համար և չեն պահանջում ժայռամագլցման հատուկ հմտություններ, պատշաճ նախապատրաստությունը չափազանց կարևոր է։

Պարտադիր պայման է չունենալ առողջական խնդիրներ, ունենալ լավ ֆիզիկական պատրաստվածություն, վերցնել բավարար քանակի ջուր և սնունդ, ինչպես նաև օգտագործել լեռնային պայմանների համար նախատեսված պրոֆեսիոնալ արշավային գույք՝ անվտանգ արշավելու համար։


ree

Լուսանկարն արվել է 2025 թվականի Մայիս ամսվա կեսերին, Քարի լիճ տանող ճանապարհին, մոտ 3,200 մետր բարձրության վրա։ Այստեղ նույնիսկ մայիս ամսին ձմեռը դեռ չի ցանկանում նահանջել։


Արագածի յուրաքանչյուր գագաթի մասին ինֆորմացիա իմանալը կարևոր է, որպեսզի ճիշտ պլանավորեք ձեր արշավը․

  • Հյուսիսային գագաթ — 4,090 մ․ Սա Հայաստանի ամենաբարձր գագաթն է և վերելքի համար ամենաբարդ ուղղությունը։ Այն պահանջում է գերազանց ֆիզիկական պատրաստվածություն։

  • Արևելյան գագաթ — 3,908 մ․ Սա մեկ  այլ դժվար քայլարշավային երթուղի է և հայտնի է իր քարքարոտ և գեղեցիկ բնապատկերներով։

ree

Հյուսիսային և Արևելյան գագաթներ բարձրանալու համար երկու սկզբնակետ կա՝ Քարի լիճը (3,200 մ) և Գեղարոտի ջրվեժը (3,000 մ)։ Քարի լճից Հյուսիսային գագաթ հասնելու հեռավորությունը մեկ ուղղությամբ կազմում է 14 կմ, իսկ Գեղարոտի ջրվեժից՝ ընդամենը 6 կմ։ Սակայն Գեղարոտի ջրվեժ հասնելու համար անհրաժեշտ է ունենալ ամենագնաց, իսկ Քարի լիճ կարելի է նույնիսկ տաքսիով հասնել։


  • Արևմտյան գագաթ — 3,995 մ․ Արագածի ամենապահանջված քայլարշավային երթուղիներից մեկն է, որը առաջարկում է ավելի երկար ու դժվար երթուղի քան Հարավային գագաթի դեպքում, բայց և ավելի դյուրին վերելք համեմատած Հյուսիսային գագաթի հետ։

  • Հարավային գագաթ — 3,888 մ․ Համարվում է որպես Արագածի ամենամատչելի գագաթ, իդեալական է միջին դժվարության քայլարշավների սիրահարների համար։ Այն նվաճելու համար կարող եք ընտրել դասական երթուղին, որը ունի շեղվածություն դեպի արևմուտք, կամ քայլել Հարավային լեռնազանգվածի կատարն ի վեր։ Կատարն ի վեր բարձրանալը դժվար է, բայց այնտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի խառնարան, Հյուսիսային ու Արևելյան գագաթներ։ Այս երթուղին խորհուրդ է տրվում ընտրել փորձառու արշավորդներին։


ree

Լուսանկարն արվել է Արագածի հարավային գագաթից։ Հեռվում վեր է հառնում Արագածի հյուսիսային գագաթը



Հյուսիսային Արագած — 4,090 մ․


Քայլարշավի մանրամասները․

  • Հեռավորություն՝ 6 կմ (մեկ ուղղությամբ)

  • Հարաբերական բարձրություն՝ 1,090 մ

  • Տևողություն՝ մոտ 4,5 ժամ (վերելք), իջնելը մոտ 3,5 ժամ

  • Սկիզբ՝ Գեղարոտի ջրվեժ (3,000 մ)

  • Ավարտ՝ Գեղարոտի ջրվեժ (3,000 մ)

  • Բարդության աստիճան՝ Բարդ

  • Երթուղու տեսակը՝ Մեկնարկ և ավարտ նույն տեղում

  • Տրանսպորտ՝ Ամենագնաց մեքենա

-----------------

Արագած լեռան (Հյուսիսային գագաթ) վերելքի գինը՝

Ամբողջական գինը 1–4 մասնակցի համար՝ 110,000 ՀՀ դրամ

Մեծ խմբերի դեպքում կապ հաստատեք լրացուցիչ մանրամասների համար:

------------

Գինը ներառում է՝

 

  • Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)

  • Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)

  • Ուղեկցորդի ծառայություններ

------------------------------

Գինը չի ներառում՝

 

  • Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան

  • Ապահովագրություն

  • Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)

eastern Aragats

Արագածի Արևելյան գագաթը


Արևելյան Արագած — 3,908 մ․


Քայլարշավի մանրամասները․

  • Հեռավորություն՝ 4.5 կմ (մեկ ուղղությամբ)

  • Հարաբերական բարձրություն՝ 1,200 մ

  • Տևողություն՝ 3,5–4 ժամ (վերելք), իջնելը մոտ 3 ժամ

  • Սկիզբ՝ Արագած գյուղից 10 կմ վեր՝ դեպի Գեղարոտի ջրվեժ

  • Ավարտ՝ Արագած գյուղից 10 կմ վեր՝ դեպի Գեղարոտի ջրվեժ

  • Բարդության աստիճան՝ Բարդ

  • Երթուղու տեսակը՝ Մեկնարկ և ավարտ նույն տեղում

  • Տրանսպորտ՝ Ամենագնաց մեքենա

----------------

Արագած լեռան (Արևելյան գագաթ) վերելքի գինը՝

Ամբողջական գինը 1–4 մասնակցի համար՝ 110,000 ՀՀ դրամ

Մեծ խմբերի դեպքում կապ հաստատեք լրացուցիչ մանրամասների համար:

-------------

Գինը ներառում է՝

 

  • Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)

  • Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)

  • Ուղեկցորդի ծառայություններ

---------------- Գինը չի ներառում՝

 

  • Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան

  • Ապահովագրություն

  • Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)

Western Aragats, Armenia

Արևմտյան Արագած



Արևմտյան Արագած — 3,995 մ․

Քայլարշավի մանրամասները․


  • Հեռավորություն՝ 6.5 կմ (մեկ ուղղությամբ)

  • Հարաբերական բարձրություն՝ 800 մ

  • Տևողություն՝ 3,5–4 ժամ (վերելք), իջնելը մոտ 3 ժամ

  • Սկիզբ՝ Քարի լիճ

  • Ավարտ՝ Քարի լիճ

  • Բարդության աստիճան՝ Բարդ

  • Երթուղու տեսակը՝ Մեկնարկ և ավարտ նույն տեղում

  • Տրանսպորտ՝ Սեդան

------------------

Արագած լեռան (Արևմտյան գագաթ) վերելքի գինը՝

Ամբողջական գինը 1–4 մասնակցի համար՝ 90,000 ՀՀ դրամ

Մեծ խմբերի դեպքում կապ հաստատեք լրացուցիչ մանրամասների համար:

----------------

Գինը ներառում է՝

 

  • Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)

  • Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)

  • Ուղեկցորդի ծառայություններ

---------

Գինը չի ներառում՝

 

  • Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան

  • Ապահովագրություն

  • Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)


Lake Kari, Stone Lake, Mount Aragats, Southern Aragats

Քարի լիճը ու Արագածի հարավային գագաթը


Հարավային Արագած — 3,888 մ․


Քայլարշավի մանրամասները․

  • Հեռավորություն՝ 5.5 կմ (մեկ ուղղությամբ)

  • Հարաբերական բարձրություն՝ 688 մ

  • Տևողություն՝ 2,5–3 ժամ (վերելք), իջնելը մոտ 2 ժամ

  • Սկզբնակետ՝ Քարի լիճ

  • Ավարտ՝ Քարի լիճ

  • Բարդության աստիճան՝ Միջին

  • Երթուղու տեսակը՝ Մեկնարկ և ավարտ նույն տեղում

  • Տրանսպորտ՝ Սեդան

-----------

Արագած լեռան (Հարավային գագաթ) վերելքի գինը՝

Ամբողջական գինը 1–4 մասնակցի համար՝ 90,000 ՀՀ դրամ

Մեծ խմբերի դեպքում կապ հաստատեք լրացուցիչ մանրամասների համար:

---------

Գինը ներառում է՝

 

  • Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)

  • Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)

  • Ուղեկցորդի ծառայություններ

 

-------------------

 

Գինը չի ներառում՝

 

  • Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան

  • Ապահովագրություն

  • Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)

 

________________________________________

 

Ի՞նչ վերցնել ձեզ հետ․

 

  • Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։

  • Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։

  • Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ  սնունդ՝ էներգիան պահպանելու համար։

  • Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։

  • Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։

  • Առաջին օգնության դեղատուփ – ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։

  • Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։

  • Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։

  • Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։

  • Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։

  • Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։

  • Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։

 

 

Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։

Լուսանկարներ

Այլ հոդվածներ․․․

Suren, the hiking guide in Armenia

Suren, the hiking guide in Armenia

Արշավ դեպի Լաստիվերի քարանձավներ և ջրվեժ

Արշավ դեպի Լաստիվերի քարանձավներ և ջրվեժ

Best One-Day Hiking Tours from Yerevan

Best One-Day Hiking Tours from Yerevan

Արշավ դեպի Տեսիլք լեռ և նրա լանջերին ծվարած քարանձավ

Արշավ դեպի Տեսիլք լեռ և նրա լանջերին ծվարած քարանձավ

Երկօրյա քայլարշավ և ճանաչողական տուր Լոռու մարզում

Երկօրյա քայլարշավ և ճանաչողական տուր Լոռու մարզում

Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը

Ապարանի ջրամբարի շրջանաձև արահետը

Մեկօրյա արշավ դեպի Արա լեռ

Մեկօրյա արշավ դեպի Արա լեռ

Վերելք Երանոս լեռ

Վերելք Երանոս լեռ

Հետադարձ կապը՝ WhatsApp կամ Telegram հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page