

Քայլարշավ դեպի Թղիթ կիկլոպյան ամրոց
Դուրս եկեք հայտնի երթուղիներից և բացահայտեք կիկլոպյան ամրոց, ուր քչերն են հասցրել այցելել։ Թեև այս երթուղին դեռևս այնքան էլ հայտնի չէ, ես անձամբ մեծ ներուժ եմ տեսնում դրա մեջ և համարում եմ, որ մոտ ապագայում այն կդառնա հայտնի քայլարշավային ուղղություն։
Եթե դուք այն արշավականներից եք, ովքեր ցանկանում են դուրս գալ սովորական երթուղիներից և բացահայտել ոչ պոպուլյար քայլարշավային ուղղություններ, ապա այս արահետը հենց ձեզ համար է։
Թղիթի կիկլոպյան ամրոցը ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի ամրոց է, որը գտնվում է Թեղենիք գյուղից 2.5 կմ արևմուտք՝ Կոտայքի մարզում, Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ գագաթներից մեկի վրա։

Խիտ թփերը խանգարում էին իմ առաջընթացը, բայց այստեղ արդեն ընդամենը մի քանի մետր է ինձ բաժանում Թղիթի կիկլոպյան ամրոցը նվաճելուց
Թղիթի կիկլոպյան ամրոցը հայտնաբերվել է 1975 թվականին՝ Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արվեստի, հնագիտության և ազգագրության ինստիտուտների համատեղ հնագիտական արշավախմբի և Երևանի պետական համալսարանի Հայագիտության կենտրոնի կողմից։
Ամրոցը ներառում է պարսպապատ բնակավայր, ջրամբար և դամբարաններ՝ զբաղեցնելով մոտ 1 հեկտար տարածք։ Ես կանգնած էի այնտեղ՝ հիացած դիտելով ու մտորելով, թե ինչպես են մեր նախնիները կարողացել կառուցել պատեր, որոնք հազարավոր տարիներ դիմացել են ժամանակի փորձությանը։ Որոշ հատվածներում պահպանված պարիսպների և աշտարակների բարձրությունը գերազանցում է 6 մետրը։ Ամրոցն ունեցել է 2 մուտք․ գխավոր դարպասի լայնությունը մոտ 5 մետր է։

Սրճում եմ Թղիթի կիկլոպյան ամրոցի ավերակների մեջ
Մինչ այժմ տարածքում լայնածավալ պեղումներ չեն իրականացվել, այն դեռևս պահանջում է հետագա ուսումնասիրություն և հետազոտություն՝ որպեսզի ավելին իմանանք այս բացառիկ հուշարձանի մասին։
--------------------
Տուրի մանրամասներ՝
Սկիզբը Երևանից՝ 07:30–08:00
Ավարտը Երևանում՝ մոտավորապես 16:00–17:00
Քայլարշավի երկարություն՝ 5 կմ (մեկ ուղղությամբ)
Տևողություն՝ 2.5–3 ժամ (վերելք)
Հարաբերական բարձրություն՝ 640 մ
Մեկնարկային կետ՝ Թեղենիք գյուղ
Վերջնակետ՝ Թեղենիք գյուղ
Բարդության աստիճան՝ միջին
Երթուղու տեսակը՝ գնալ–վերադառնալ (out-and-back)
Տրանսպորտ՝ Mitsubishi Pajero 4
---------------
Տուրի գինը դեպի Թղիթ կիկլոպյան ամրոց՝
Ընդհանուր գինը 1–4 մասնակցի համար՝ 90,000 ՀՀ դրամ է։
Մեծ խմբերի համար խնդրում ենք կապ հաստատել՝ լրացուցիչ մանրամասների համար։
----------------------
Գինը ներառում է՝
• Մեկնարկ և վերադարձ ձեր բնակության վայր (Երևանի սահմաններում)
• Տրանսպորտային ծախսեր (օդորակիչով մեքենա)
• Ուղեկցորդի ծառայություններ
-------------------
Գինը չի ներառում՝
• Տեղափոխում օդանավակայանից/օդանավակայան
• Ապահովագրություն
• Ճաշ (հավելավճարի դեպքում կարող ենք ապահովել lunchbox-եր)
________________________________________
Ի՞նչ վերցնել ձեզ հետ
Ուսապարկ – ամուր և հարմար ուսապարկ՝ բոլոր անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։
Ջուր – բավարար քանակությամբ ջուր՝ ամբողջ արշավի ընթացքում ջրազրկումից խուսափելու համար (առնվազն 1.5 լիտր)։
Սնունդ – թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ՝ էներգիան պահպանելու համար։
Հագուստ – հագնվեք շերտերով, պարտադիր ունեցեք ջրակայուն և քամուց պաշտպանող արտաքին շերտ։ Երկրորդ զույգ գուլպաներ ու կոշիկներ ունենալը ցանկալի է։
Արշավային կոշիկներ – Տեղանքաին համապատասխան հարմարավետ և ամուր կոշիկներ։
Առաջին օգնության դեղատուփ– ես ունեմ իմը, սակայն եթե օգտագործում եք հատուկ դեղամիջոցներ, անպայման վերցրեք ձեզ հետ։
Արևապաշտպան միջոցներ – արևապաշտպան քսուք, արևային ակնոց և գլխարկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։
Գլխի կամ ձեռքի լապտեր – պարտադիր է վատ լուսավորության պայմաններում կամ գիշերակացով արշավների ժամանակ։
Սուլիչ – բարձր ձայն ունեցող սուլիչ՝ արտակարգ իրավիճակներում ուշադրություն գրավելու համար։
Արշավային ձեռնափայտեր – նրանք կապահովեն հավելյալ կայունություն բարդ տեղանքներով անցնելու համար։
Անձրևանոց / ջրակայուն բաճկոն – թեթև և ջրակայուն բաճկոն կամ պոնչո՝ անձրևի ժամանակ չթրջվելու համար։
Աղբի տոպրակ – փոքր տոպրակ՝ ձեր աղբը ձեզ հետ տանելու և արահետը մաքուր պահելու համար։
Հիշեք՝ այս ցանկը կարող է փոխվել՝ կախված արշավի տևողությունից և բարդությունից, եղանակային պայմաններից ու անձնական կարիքներից։ Բայց սրանք այն հիմնական իրերն են, որոնք ես հատուկ ցանկացա ընդգծել։
Լուսանկարներ

















